Play Video

Պետությունը քաղաքական միավոր է, որը գոյություն է ունեցել պատմության ընթացքում, սակայն անցյալում այնպիսին չէր, ինչպիսին ներկայում։ Եթե որպես անկյունաքար ընդունենք 1648թ․ Վեսթֆալյան պայմանագիրը, կտեսնենք, որ այն հստակ փոփոխություն է դարձել պետություն հասկացության համար․ մինչ այդ պետությունները չեն ունեցել հստակ սահմաններ և դրանց ներսում ինքնիշխանության կիրառում։ Պետությունը երնթադրում է տարածք և սահմաններ, որոնց ավարտից սկսվում է մեկ այլ պետության սահման։ Սահմանները ենթադրում են շփումներ՝ համագործակցություններ կամ բախումներ։ Սահմանները կարող են լինել բնական և արհեստական։ Մարդիկ հատում են սահմանները՝ որպես գաղթականներ, սակայն, երբեմն էլ սահմաններն են հատում մարդկանց, ինչպես, օրինակ, Ջավախքի պարագայում, և մարդկանց բնակավայրը վարչական որոշման հիման վրա, հայտնվում է սահմանից հետո։

Երբ խոսում ենք ինքնիշխանության՝ որպես պետական գլխավոր ատրիբուտ, պետք է հարց տալ՝ որտե՞ղ է որոշում կայացնող վերջին ատյանը, տվյալ տարածքո՞ւմ է այն, թե՞ դրանից դուրս։ Պետությունները չունեն բացարձակ իշխանություն, սակայն, շատ կարևոր է պետությունների իրար ճանաչելու հանգամանքը։ Որպես չափանիշ է ընդունվում ՄԱԿ-ի անդամ կամ դիտորդ պետություն լինելը, սակայն, գոյություն ունեն ճանաչման խնդիր ունեցող պետություններ։ Պետություն ճանաչել կարող են միայն հավասար ճանաչվածություն ունեցող միավորները։

Շատ կարևոր է բնակչության միավորվածությունը որոշակի տարածքում՝ որպես քաղաքական միավոր։ Պետությունն իր տարածքը կառավարելու տեսանկյունից ունի երկու հիմնական ուղղվածություն՝ քաղաքական և տնտեսական վերահսկուղություն։

Շատ մեծ նշանակություն ունի տվյալ տարածքի բնակչության կողմից ձևավորվող ազգային ինքնությունը։ Դրա տարրերը բազմազան են և շատ լայն շրջանակ են ծածկում։ Գոյություն ունի հինգ հիմնական չափորոշիչ՝ արյունը, լեզուն, մշակույթը, կրոնն ու քաղաքացիությունը։ Որոշ երկրներում գերակշռող տարրն է քաղաքացիությունը, այլ դեպքերում՝ լեզուն։ Հայաստանի պարագայում այդ չափորոշիչը համայնքային է։ Հայերի ազգային ինքնության հարթությունները հիմնականում բնութագրված են պատմական երեք գործընթացով՝ հեթանոսական պատմություն, առաջին քրիստոնյա լինելը և Հայոց ցեղասպանությունը։

Դիտեք նաև՝

Search