Play Video

Պատասխանատվության թեմայի շուրջ զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը, ուսանող Սոնա Գևորգյանը և պատմաբան Միքայել Յալանուզյանը:

  • Իշխանության և քաղաքացու փոխհարաբերությունը Խորհրդային միությունում և ժողովրդավարության պայմաններում;
  • Ո՞րն է հայ հասարակությունը. արդյո՞ք կա համախմբված սոցիում, որը կրում է քաղաքացիական պատասխանատվություն;
  • Ընտրություններին մասնակցել/չմասնակցելը` որպես քաղաքացիական պատասխանատվության կամ դրանից խուսափելու տարբերակ;
  • Պահանջատեր և հետևողական քաղաքացիները ստանում են «ակտիվիստ» որակումը. ակտիվիզմը դառնում է մասնագիտություն;
  • Մասնագիտական համայնքների և ինստիտուցիաներ դերը;
  • Քովիդի օրինակը. արդյո՞ք բժիշկների համայնքը նպաստում էր հանրության մոտ պատասխանատվության ձևավորմանը;
  • Արտակարգ իրավիճակներում անհատի, մասնագետի, պետության գործառույթները;
  • Դավադրապաշտություն. արդյո՞ք հնարավոր է պատասխանատվություն կրել, երբ մարդն առաջնորդվում է իր վախերով;
  • Ի՞նչ պետք է անի բարեխիղճ լրագրողը ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար;
  • Ո՞րն է պատմության հիմնական գործառույթը. նոր սերունդներին դասեր տա՞լը, թե՞ անցյալի հետ մշակութային կապ ստեղծելը;
  • Արդյո՞ք այժմյան երիտասարդներն ունեն ինքնության խնդիր, և ո՞րն է դպրոցի դերն այդ հարցում;
  • Արդյո՞ք կրթական համակարգն անհատին ընտրություն կատարելու հնարավորություն է ընձեռում;
  • Անսահմանափակ հնարավորությունների դարաշրջան. պատասխանատվությունը վիրտուալ տիրույթում;
  • Մասնագետի և անհատի պատասխանատվությունը կոմպրոմիսի չգնալն է:

Դիտեք նաև՝

Search