Play Video

«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:

Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։

Շարքի յոթերորդ հաղորդումը նվիրված է համայնքային ինստիտուցիոնալ կառույցներին, հայկական համայնքներում սփյուռքացման ճանապարհին ձևավորված ֆորմալ (եկեղեցիներ, դպրոցներ, կուսակցություններ, մամուլ) և ոչ ֆորմալ (հայկական միջավայրեր, թաղամասեր, ազգակցական կապեր) իստիտուտներին, որոնք կարողացել են հաղթահարել առաջնային համայնքային պահանջները: Հաղորդման հյուրերն են Սեւան Տէյիրմենճեանը, Հրայր Ճէպէճեանը և Բեկոր Փափազյանը:

Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ:

Դիտեք նաև՝

Search