Play Video

Կոնֆուցիական կարգերը դարեր, հազարամյակներ շարունակ եղել են կառավարման հիմնական գաղափարախոսությունը։ Բուրգը համարվել է հասարակության հիմնական դասակարգումը մինչև քսաներորդ դարի կեսերը։ Բուրգի գլխամասում գտնվել է կայսրը, որը չի համարվել մահկանացու և կոչվել է «երկնքի որդի»։ Կայսրից հետո եղել են պալատականները կամ պետական գործիչները, որոնք պաշտոնը ստանձնելու համար հատուկ քննություններ են հանձնել։Պալատականներից հետո ազնվականները կամ հողատերերն են, որոնց անմիջապես հաջորդել են հողագործները։ Հետաքրքրական է, որ հողագործներն ավելի բարձր են դասվել, քան առևտրականները։ Հողագործներին հաջորդել են արհեստավորները, ապա՝ առևտրականները և այլ խավեր։

Կոնֆուցիական մեկ այլ կոնցեպտ եղել է հասարակության անդամների միջև եղած հարաբերությունների ձևավորումը։ Կոնֆուցիոսը տվել է հարաբերությունների հինգ հստակ ձևակերպում՝ կայսր-ենթակա, ամուսին-կին, մեծ որդի-կրտսեր որդի, հայր-որդի և ընկեր-ընկեր։ Առաջին չորս հարաբերություններն անհավասար են, և միայն ընկեր-ընկեր հարաբերությունն է համարվել հավասար։ Չինաստանում այժմ ծերացող հասարակություն է, որը սկսել է առաջանալ 20-րդ դարի վերջում, երբ 1979 թվականին կառավարությունը հայտարարեց «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը։ Չնայած 2015 թվականին այս քաղաքականությունը դադարեցվեց, միևնույն է, մեծ քաղաքներում շատերը նախընտրում են երեխա չունենալ։

Դիտեք նաև՝

Search