Play Video

Հայրենասիրությունը Հայաստանում թերևս ամենաքննարկվող թեմաներից է: Քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ցանկացած իրադարձություն պտտվում է հայրենասիրության շուրջ` չնայած նրան, որ հասարակության շրջանում չկա հստակ պատկերացում, թե ինչ է դա:

Հայրենասիրության մասին զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան Վաղարշակ Մատիկյանը:

  • Հայրենասիրության ի՞նչ ընկալումներ կան մեր հասարակության մեջ;
  • Հայաստանում հայրենասիրության գաղափարի պատմական զարգացումը. արդյո՞ք այն բովանդակային իմաստով կարծրացել է;
  • Հայրենասիրության հիմնական բաղադրիչները. հողի դիսկուրս, հասարակության համախմբում, կրթություն;
  • Ինչպիսի՞ հայրենասիրություն են սովորեցնում դպրոցում. արդյո՞ք անհրաժեշտ են այն սահմանող չափորոշիչներ;
  • Արդյո՞ք կարիք կա հայրենասիրությունը զգացմունքային դաշտից գիտակցական դաշտ բերելու;
  • Ի՞նչ է հայրենիքը. հողակտո՞ր, գյու՞ղ, տու՞ն, ա՞զգ;
  • Ինչպե՞ս է ձևավորվում ազգի ինքնությունը. ո՞վ է հայը;
  • Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել սովետական շրջանում. պատմատեքստային ժառանգության փոխադրում արևելահայերենի, բայց և պատմության հարմարեցում գաղափարախոսությանը;
  • Ունիվերսալ արժեքներ. արդյո՞ք այլ մշակույթների ժառանգությունը սիրելը նույնպես հայրենասիրության մաս է;
  • Բևեռացված մոտեցումներ ազգայինին. մի կողմից` ժխտում, մյուս կողմից` ազգայնականություն;
  • Համազգային երազանքը` հայրենասիրության մաս;
  • Հայրենասիրության դրսևորումները 21-րդ դարում;

Դիտեք նաև՝

Search