Play Video

Հղիության շրջանը կնոջ կյանքում բավական լուրջ մարտահրավերներ պարունակող շրջան է՝ թե՛ ֆիզիոլոգիական փոփոխությունների իմաստով, թե՛ հոգեբանական փոփոխությունների իմաստով, թե՛ պատասխանատվության տեսանկյունից: Առաջին հերթին այս շրջանում շատերին խանգարում է ծայրաստիճան զգուշավորությունը: Սա այն պարագան է, երբ հղի կանայք սկսում են խուսափել իրենց բնականոն կյանքի ռիթմից: Սակայն այս ընթացքում նախընտրելի է չփոխել կյանքի բնականոն ընթացքը:

Կան բացասական ապրումներ, որոնք իսկապես բացասաբար են ազդում երեխայի զարգացման վրա. օրինակ՝ երեխայի կորստի վախը: Եթե կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք վտանգում են նրա հղիության ընթացքը, այսպիսի ապրումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ. օրինակ՝ երեխան կարող է ծնվել բարձր տագնապայնությամբ: Ծանր սթրեսային իրավիճակները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես հղի կնոջ, այնպես էլ երեխայի առողջական վիճակի վրա: Սակայն առօրեա բացասական իրադարձություները՝ կոնֆլիկտներ, վիրավորանքի զգացում, հուզմունք և այլն, չեն կարող որևէ բացասական հետևանք ունենալ երեխայի զարգացման վրա: Ճիշտ հակառակը. այն կանայք, ովքեր ապրում են լիարժեք կյանքով, չեն խուսափում բուռն ապրումներից, ակտիվ են, նրանց երեխաները ծնվում են արդեն իսկ որոշակի էմոցիոնալ փորձառությամբ, ավելի հասուն են լինում և ավելի հարուստ փորձով են լույս աշխարհ գալիս:

Լավագույն բանը, որ կինը կարող է այս ընթացքում անել իր երեխայի համար, դա իր նկատմամբ՝  իր զգացմունքների, իր ցանկությունների, մտքերի նկատմամբ, ուշադրությունը, սերը և հոգատարությունն է: Այսինքն՝ եթե կինն ուզում է մի կարևոր բան անել այս ընթացքում իր բալիկի համար, պետք է ծայրաստիճան հադուրժող և ընդունող լինի ինքն իր նկատմամբ, հարգալից վերաբերվի իր ցանկություններին, իր նախընտրություններին և դրանց արժանի տեղ տա. այսինքն՝ ամեն գնով երեխայի համար ինչ-որ բան պետք չէ անել:

Դիտեք նաև՝

Search