Play Video

Հաճախ, հաճույք ստանալու մտքի հետ կապված, մարդիկ ունենում են ինչ-որ մեղքի զգացում, կարծես թե բացարձակ ժամանակ չեն տալիս հաճույքի համար՝ իրենց պլանավորված և կանոնիկ կյանքի ժամանակից, նույնիսկ երբեմն համարում են, որ սա ինչ-որ պարապուրդի վիճակ է և բացարձակ արժանի չէ հարգանքի: Իրականում, կյանքը տանջվելու և տառապելու համար չէ: Կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում փոքրիկ տարբեր զգացողություններ, ապրումներ, որոնք կարելի է հաճույք համարել: Ի վերջո, մեր կյանքը արժեքավոր է դառնում հենց նման պահերի համադրման կամ քանակի կամ որակի շնորհիվ:

Հաճույքին նախորդում է փորձը. բազմաբնույթ հաճույք ստանալու համար մարդ պետք է փորձ ունենա: Որքան հարուստ է մարդու փորձը, որքան մարդը հնարավորություն ունի տարբեր իրավիճակներում ինքն իրեն փորձելու, իրեն ստուգելու, սեփական հնարավորությունները փորձարկելու, այնքան նրա՝ հաճույք ստանալու հնարավորությունները կարող են զարգանալ:

Հաճույքը հետաքրքիր առանձնահատկություն ունի. երբ մենք այն կիսում ենք ինչ-որ մարդկանց հետ, այն ավելանում է: Ի տարբերություն նյութական երևույթների, որոնք կիսելիս պակասում են, հաճույքը կրկնապատկվում և եռապատկվում է, երբ մենք այն կիսում ենք այլ մարդկանց հետ:

Դիտեք նաև՝

Search