Play Video

Նոր հուզական տեղեկատվությանը միանում են հին փաստերն ու տեղեկատվությունները՝ առաջացնելով երազներ։ Մենք երբեք չենք տեսնում երազներ այն բաների մասին, որի հանդեպ անտարբեր ենք։ Այն աստիճան է ամեն ինչ զտվում մեր գիտակցության մեջ, որ պատահական ինֆորմացիա այնտեղ չի կարող հայտնվել։ Մենք երազներում տեսնում ենք կամ այն, ինչից մենք վախենում ենք, կամ հուզական մեծ նշանակություն ունեցող երևույթներ, կամ էլ ֆիզիկական խնդիրների մասին ազդակներ։ Երազների ուսումնասիրման շուրջ բազմաթիվ ֆիզիոլոգիական հետազոտություններ են արվել հասկանալու համար, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում։

Դեռևս 1950-ականներին դուրս են բերվել քնի փուլերը, որոնք հինգն են։ Առաջինը նիրհելու փուլն է, որը հինգ րոպե է տևում։ Հաջորդը դանդաղ քնի փուլն է՝ մոտավորապես քսան րոպե, ապա քնի կիսախորը և խորը փուլերն են։ Խորը քնի ժամանակ մարդու ուղեղը սկսում է ակտիվություն ցուցաբերել այն ժամանակ, երբ մկանային համակարգը մաքսիմալ թույլ է։ Այդ ժամանակ սկսում է աչքերի արագ շարժման փուլը, և հենց այդ փուլում է մարդը երազներ տեսնում։ Եթե մարդուն արթնացնենք հենց այս փուլում, նա կարթնանա շատ վառ ու գունավոր հիշողություններով։

Դիտեք նաև՝

Search