Play Video

Ինքնուրույնությունը անձի հավաքական հատկանիշ է, որն ունի մի շարք բաղկացուցիչներ և ենթադրում է նախաձեռնողականություն, ակտիվություն, ինքնավստահություն, նպատակասլացություն: Ինքնուրույնությունն անձի կենտրոնական հատկանիշ է:

Ինչու՞ է ինքնուրույնությունն այսքան կարևորում:

Պատճառն այն է, որ որևէ համակարգ չի կարող համարվել զարգացած կամ զարգացող, եթե այն ինքնուրույն չէ: Ցանկացած կախյալ վիճակ համարվում է ավելի ցածր մակարդակում գտնվող համակարգ, քան ինքնուրույնությունը:

Ի՞նչն է անձի անհատական զարգացման գործընթացում խթանում ինքնուրույնության ձևավոևմանը:

Առաջին հերթին, կարևոր է չխանգարել տվյալ որակի ձևավորմանը, քանի որ ինքնուրույնությունն անձին ներհատուկ ու բնազդային հատկություն է. մարդն իր ծնված օրվանից ի վեր ձգտում է ինքնուրույնության: Օրինակ՝ տարբեր տարիքային փուլերում երեխան փորձում է իրեն հասանելի թվացող գործողությունները կատարել ինքնուրույն: Այսինքն՝ սա մի բնազդային հատկություն է , որ երեխան ունի, և եթե մենք չեք խանգարում այս հատկության զարգացմանը , ապա այն ինքնաբուխ զարգանում է և արդյունքում ունենում ենք կայացած անձ և անհատ, ով հստակ գիտակցում է ինչ է ցանկանում, ինչպպիսի հնարավորություններ ունի իր ցանկություններին հասնելու համար և ինչ է իրենից պահանջվում լրացուցիչ:

Երեխայի ինքնուրույնության ձևավորմանը նպաստում է նաև նրան ազատելը սխալվելու վախից: Միայն սխալվելու վախ չունեցող մարդիկ կարող են ինքնուրույն լինել: Ինքնուրույն մարդիկ փորձում են հավատարիմ լինել սեփական ցանկություններին և ինքնուրույն մարդիկ կարողանում են ավելի իրատեսորեն գնահատել իրենց հնարավորություններն ու կարողաությունները: Մնացած բոլորը հավատում են արտաքին աշխարհից եկած գնահատականներին և իրատեսորեն չեն գնահատում սեփական կարողությունները: Ինքնուրույն մարդիկ պատասխանատու են վերաբերվում սեփական քայլերին: Եվ ի վերջո, սա այն որակն է, որի կարիքը մենք ունենք անկախ քաղաքացու ձևավորման գործընթացում:

Դիտեք նաև՝

Search