Play Video

Երեխայակենտրոնությունը երեխայի վրա կենտրոնացած դաստիարակությունն է: Երեխայակենտրոն դաստիարակությունը ենթադրում է, որ երեխայի կարիքները, ցանկությունները, նպատակները գերակա են ընտանիքի մյուս անդամների ցանկությունների և կարիքների համեմատ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հնարավոր ամենաճիշտ մոտեցումն է և այլ տարբերակ չի կարող լինել: Սակայն երբ ընտանեկան դաստիարակության մեջ նկատում ենք այնպիսի իրավիճակներ, երբ այս դաստիարակության արդյունքում բացասական երևույթներ են դրսևորվում երեխայի վարքագծում և արժեքային համակարգում, սկսում ենք տարակուսել:

Ես փորձում եմ երեխայակենտրությունը հակադրել մարդակենտրոնությանը: Երբ մենք դաստիարակությունը դիտարկում ենք երեխայակենտրոության տեսանկյունից, կարող ենք նկատել, որ անհավասարություն ենք սահմանում ընտանիքի տարբեր անդամների միջև: Ինչպես ցանկացած անհավասարություն, այս երևույթը նույնպես երբեք չի կարող ունենալ դրական արդյունքներ: Պարզապես հասարակության ձևավերման այս փուլում մենք երեխային գերարժեվորելը համարում ենք բարձր արժեք և արդյունքում երեխայակենտրոն դաստիարակության հետևանքով հասարակության մեջ մանկամտությունը սկսում է բավական լուրջ տարածում ունենալ:

Դիտեք նաև՝

Search