Play Video

Գերմանական սոցիալ-քաղաքական միտքը կարողացավ վեր հանել անտիկ աշխարհում բնութագրվող քաղաքականությունն ու դրա նշանակությունը: Եթե ուշադրություն դարձնենք, ապա ստացվում էր, որ տնային տնտեսության տերը թաքցնում էր այն ցանկությունները, որոնք ինչ-որ չափով ամոթալի էին տան պատերի ներսում, այսինքն՝ մասնավոր ոլորտում, իսկ հանրային ոլորտը մի վայր է, որտեղ ինքը կարող էր դրսևորել ինքն իրեն, ուներ ինքնակատարելագործման հնարավորություն: Այսինքն քաղաքականությունը սահմանվում է ոչ այնքան իբրև միջոց, այլ իբրև ինքնին նպատակ. քաղաքականությանը մասնակից լինելը պատվարժան մի բան է: Ուստի քաղաքականությանը մասնակից լինել նշանակում է ինքնաիրացվել, իսկ ինքնաիրացումը պահանջում է, որպեսզի մարդը անընդհատ կատարելագոործվի:

Հաննա Արենդտը նշում է, որ անտիկ իմաստով քաղաքականության նշանակությունը ազատությունն է: Որովհետև լինել ազատ, նշանակում էր պատրաստ լինել քո կյանքը զոհելուն: Ե՞րբ է մարդն անհանգստանում է իր կյանքի համար: Մարդն անհանգստանում է մասնավոր ոլորտում՝ տանը, ուր կան կենսական պահանջներ: Ստացվում էր, որ քաղաքականությունը ոչ թե անհրաժեշտության ոլորտում է, այլ քաղաքականությունը ազատության ոլորտում է, ուր մարդը ձերբազատվում է այն պահանջմունքներից ու ցանկություններից, որոնք իրեն մոտեցնում են իր մարմնին, ոչ թե հոգուն:

Գրականության ցանկ

1. Habermas Jürgen, The Structural Transformation of the Public Sphere, Cambridge, 2006.

2. Elster Jon, The Market and the Forum: Three Varieties of Political Theory, In: Contemporary Political Philosophy. An Anthology, ed. by Robert E. Goodin and Philip Pettit, Malden, 2010.

3. Arendt Hannah, Was ist Politik? Fragmente aus dem Nachlaß, München-Zurich, 1993.

Դիտեք նաև՝

Search