Play Video

Այս դարաշրջանի յուրահատկությունն այն է, որ մարդկությունը լուծել է իր դարավոր խնդիրներից մեկը՝ գիտելիքի ձեռքբերումն ու ուսում ստանալը: Մարդկության ողջ պատմությունը այդ ձգտումն էր: Ինտերնետը մոտենում է այդ խնդրի լիարժեք լուծմանը:

Սակայն, մարդկությունը բախվեց ոչ պակաս մեծ, նոր մի խնդրի. որքան շատ է գիտելիքը, այնքան ավելի դժվար է ճանաչել աշխարհը: Այսօրվա մարդը գտնվում է անորոշության մեջ և անհրաժեշտություն ունի ոչ միայն իմանալու, այլև հասկանալու իր շուրջ ծավալվող իրադարձությունները, հասկանալու՝ ինչպե՞ս ապրել: Հասարակության համար ռազմավարություն մշակելը, սակայն, պահանջում է բազային խնդիրների լավ ըմբռնում:

Ի՞նչ է քաղաքականությունը: Քաղաքականությունը մարդկանց անվտանգ և կայուն միասնական կեցության ապահովումն է: Քաղաքականության մասին գիտելիքները մշտապես պակաս են. փորձելով հասկանալ այլ հասարակությունների գործելու սկզբունքները, մենք, այնուամենայնիվ, չենք կարողանում տեսնել սեփական բացթողումները: Քաղաքականապես հասուն է այն հանրությունը, որն ուզում է պետություն կառուցել. այն հասկացել է սեփական նպատակները:


Քաղաքականության էությունը իշխանությունն է: Առանց իշխանության համար պայքարի «նորմալ քաղաքականություն» ունենալու թեզն անհասկանալի է: Քաղաքականությունը բաժանվում է երկու մասի՝ իշխանության համար պայքարի և իշխանության իրացումը, կազմակերպչական գործառույթի իրագործումը:

Քաղաքական գրագիտությունը ժողովրդի զարգացման հիմքում է: Հակառակ դեպքում ստեծղվում է ոչ ստաբիլ և անընդհատ հետընթացի վիճակ: Քաղաքագիտությունը՝ որպես գիտություն, իմաստավորում է քաղաքականությունը, սակայն, կազմում է դրա մասը: Քաղաքականությունն առանց անընդհատ իմաստավորման կորցնում է իր ներուժը: Քաղաքագիտությունն անբաժան է քաղաքականությունից, այն պրակտիկ և ամենօրյա գիտություն է: Հայաստանում քաղաքագիտական դպրոցներ չկան այն պատճառով, որ նշանակություն չի տրվում այս երկուսի նույնությանը. քաղաքագիտությունը բաժանված է քաղաքականությունից:

Այս բոլոր և բազմաթիվ այլ խնդիրները կքննարկվեն «Քաղաքագիտության ալգորիթմը» շարքում:

Դիտեք նաև՝

Search