Play Video
Պահպանողականություն (Կոնսերվատիզմ). Ալեքսանդր Պետրոսյան| #գաղափարախոսություններ

1.1 Պահպանողական գաղափարախոսության ծագումնաբանությունը

Գաղափարախոսությունը քաղաքագիտական հետազոտությունների մեջ ամենահակասակական հասկացություններից մեկն է:  Այսօր այս եզրույթն օգտագործվում է չեզոք ձևով` որպես սոցիալական փիլիսոփայության  կամ աշխարհայացքի արտայայտման ձև:

Հասարակագիտական տեսանկյունից գաղափարախոսությունը փոխկապակցված գաղափարների միավոր է, համակարգ, որը տրամարդում է  կազմակերպված քաղաքական գործունեության համար անհրաժեշտ հիմք: Բոլոր գաղափարախոսւթյունները  առաջարկում են  գոյություն ունեցող կարգի բարելավման իրենց մոտեցումները, ցանկալի ապագայի և լավ հասարակության իրենց տեսլականն ու մոդելը: Գաղափարախոսությունները  մեկուսացված և առանձին համակարգեր չեն, ընդհակառակը նրանք ունակ են փոխներթափանցման:

Պահպանողականության շատ հեղինակների համար պահպանողական մտքի իրական հեղեղի պատճառը ֆրանսիական հեղափոխությունն էր։ Ֆրանսիական դեպքերն էին, որ Էդմունդ Բյորքի հայտնի մտքերին ծնունդ տվեցին: Սակայն, բուն տերմինը 1800-ականների սկզբին առաջարկել է Շատոբրիան։  Այնուամենայնիվ, շատ հեղինակներ  պահպանողական գաղափարախոսության փիլիսոփայական սաղմերը տեսնում են 1789-ին նախորդած դարերի ընթացքում ստեղծված գրականությունում։

Պահպանողականության գաղափարական սաղմերը կարելի է գտնել հունահռոմեական փիլիսոփայական մտքում։  Պլատոնը և հռոմեակաան ստոյիկներն ամենաշատ մեջբերվողն են այս համատեքստում։ Տարբեր հեղինակներ հղում են կատարում Պլատոնի «Հանրապետությանը»։ Հաջորդող դարերի ընթացքում, հատկապես քրիտոնեության տարածմանը հաջորդած շրջանում,  ինչպես նաև միջնադարյան փիլիսոփայական մտքում ևս կարելի է հանդիպել պահպանողականության առանցքային սկզբունքներին առնչվող նախատիպային մոտեցումների։  Նիսբեթը, օրինակ, ամբողջ 19-րդ և 20-րդ դարերի պ֊ահպանողական շարժումը համարում է որպես  ձգտում վերականգնելու միջնադարը։  Նիսբեթի համար սխալ է տեսնել Բյորքին որպես վիգ։ Բյորքը, ըստ նրա, փորձում էր վերականեդանացնել տեղական  համայնքերը և  միջնադարյան  ավատատիրական հասարակարգի կառուցվածքը։

Ֆեիլինգը և Սեսիլը դիտարկում են Ռեֆորմացիան որպես պահպանողականության աղբյուր, իսկ Քվինթոն և Էքլեշալը  սկսում են Ռիչարդ Հուքերից։  Էքլեշալի համար Հուքերը կոնսերվատիզմի հայրն է։ Ըստ նրա՝ Հուքերի թողած ժառանգությունն է նպաստել թորիների ձևավորմանը։ Նա զուգահեռ է անցկացնում Հուքերի՝ պուրիտանների վրա հարձակման և Բյորքի՝ Յակոբինյանների նկատմամբ քննադատությունների միջև։

18-րդ դարը նշանավորող մեկ այլ փիլիսոփա, ով նույնպես պահպանողական մտքի ձևավորման վրա մեծ ազդեցոթություն է թողել, Դեյվիդ Հյումն է, չնայած, որ նա  հաճախ դիտվում է որպես ազատականության ջատագով։ Հյումի շուրջ կան տարակարծություններ։ Ոմանք  նրան դիտում են որպես պահպանողական մտքի մեծ ներշնչող։ Ընդդիմախոսները, հատկապես Յան Գիլմուրը,  կասկած  է հայտնում  Հյումի պահպանողական լինելու մեջ։

1789-1914 թթ, համարվում են որպես պահպանողական֊ության մտքի և գործունեության ակտիվ զարգացման շրջան։  Բյորքի աշխատությունով և տերմինի ձևավորմամբ նշանավորեց դարասկիզբը։ Բյորքի մոտեցումը  պահպանողականությանը առ այսօր շարունակում է մնալ  համակիրների և ընդդիմադիրների համար առանցքային։

1.2.  Հիմնական դրսևորումները

Տնտեսական ազատությունները շեշտադրող ազատականությանը և սոցիալական հավասարությունները շեշտադրող սոցիալիզմին պահպանողականությունը հակադրում է գաղափարական իր սկզբունքները՝ հավատարմությունն ավանդական հոգևորմշակութային արժեքներին, սոցիալական կարգին ու ինստիտուտներին, որոնք, պահպանողականների համոզմամբ, ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունն ու արդյունավետությունը։ Ի տարբերություն ազատականների` պահպանողականները պետությունը և հասարակությունը համարում են ոչ թե քաղաքացիների միջև համաձայնության, այլ բնական էվոլյուցիայի արդյունք։ Ի տարբերություն սոցիալիզմի, ավանդական պահպանողականները  կտրականապես դեմ են արմատականհեղափոխական բարեփոխումներին, որոնք նրանք համարում են ծայրահեղականություն, և փոխարենը կարևորում են առկա պետական և հասարակական կարգն ու կայունությունը։ Տնտեսության ոլորտում ավանդական պահպանողականությունը շեշտադրում է մասնավոր սեփականությունը, շուկան և ձեռներեցությունը, իսկ քաղաքականության ոլորտում՝ ուժեղ պետությունը, էլիտաների իշխանությունը և քաղաքացիների գիտակցված լոյալությունը։

Պահպանողականության առանցքային գաղափարները

Ավանդապահություն

Հարգանքը սովորույթների, ավանդույթների, անցյալի ընտանեկան և կրոնական արժեքների՝ որպես հասարակության կայունության հիմքերի նկատմամբ։

Պրագմատիզմ

Մտածողության վերացական սկզբունքների և համակարգերի փոխարեն՝ հավատ փորձառության, անցյալի և պրագմատիզմի նկատմամբ։ Գործողությունները պետք է հիմնվեն առկա հանգամանքների և սահմանված նպատակների վրա։

Մարդու անկատարություն

Մարդը սահմանափակ, կախված և եսասեր էակ է, միայն սոցիալական կոշտ հսկողությունը կարող է նրան դրդել գործել հանուն ընդհանուր բարօրության։

Օրգանականություն

Հասարակությունը բնական անհրաժեշտությունից ծնված օրգանական ամբողջություն է՝ բաղկացած օրգանինստիտուտներից (ընտանիք, տեղական համայնքներ, ազգ և այլն), որոնց բնականոն գործառնությունը հիմնված է ընդհանուր արժեքների և մշակույթի վրա։

Աստիճանակարգություն

Հասարակության ներսում սոցիալական տարբեր դերերի, դիրքերի ու կարգավիճակների, ինչպես նաև դրանցով պայմանավորված սոցիալական անհավասարությունը բնական են ու անհրաժեշտ։

Կարգ

Հասարակությունը կարող է գոյություն ունենալ ու բնականոն գործառնել՝ միայն «վերևից»՝ պետության կողմից հաստատված կարգի շնորհիվ։ Ընտանիքի հոր նման՝ պետությունը պետք է խնամի և վերահսկի անհատին, ուստի պետական արժեքները գերակա են անհատական շահերի նկատմամբ։

Սեփականություն

Սեփականության առկայությունը կենսական է, քանի որ այն մարդկանց տալիս է անվտանգություն և անկախություն կառավարությունից, ինչպես նաև դրդում է մարդկանց՝ լինել օրինապահ և հարգել այլ մարդկանց սեփականությունը։

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ՝ Պահպանողականություն_բուն

Դիտեք նաև՝

Search