Play Video

1998թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվեց: Ռազմական օլիգարխիան հզոր հարված ստացավ, և ներքաղաքական դաշտում անորոշության պահ ստեղծվեց. տեղի ունեցավ ավտորիտար իշխանության երկու կարևոր հեղինակությունների հեռացում: Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի ազգականները հայտ ներկայացրին շարունակելու նրանց քաղաքական գործունեությունը՝ փաստորեն, ստեղծելով յուրատեսակ «ավտորիտար ընդդիմություն», որը, սակայն, հիմնված էր ոչ թե կուսակցական ծրագրերի, այլ «խնձորը ծառից հեռու չի ընկնում» տիպի էթնիկ առասպելի վրա:


2003թ. ընտրություններին ընդդիմադիր ճամբարն առաջադրեց Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին: Ընտրությունների առաջին փուլում երկու կողմերն էլ շահարկում էին հին ավտորիտար առասպելները, որոնք սակայն, դադարեցին գործել, երբ պարզ դարձավ, որ երկրորդ փուլ է անցկացվելու: Այդ գործընթացում առաջին անգամ երկու կողմերն էլ իրենց հայտարարություններում սկսեցին հիմնվել Սահմանադրության և սահմանադրական գործողությունների գաղափարի վրա, ինչի արդյունքում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները ցույցեր անցկացրին: Այդ ցույցերի ընթացքում առաջին անգամ իշխանությունները դիմեցին խոշոր սեփականատերերին՝ ցույցերին մարդաքանակ ապահովելու նպատակով:

Նույն տարվա ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ավտորիտարիզմին փոխարինելու է եկել օլիգարխիան՝ ընտրացուցակներում տեղ զբաղեցրին խոշոր սեփականատերերը: Ընտրություններից հետո տեղի ունեցավ իշխանական պորտֆելների վերաբաշխում կողմերի միջև, և, ի վերջո, Ռ. Քոչարյանը հայտարարեց քաղաքական նոր մշակույթի ստեղծման մասին:

Դիտեք նաև՝

Search