Play Video

1991թ. Հայաստանի նոր իշխանությունների և, ընդհանուր առմամբ, հասարակության ձևավորվեց երեք հիմնական խնդիր: Դրանցից առաջինը կուսակցությունների ստեղծումն էր և կուսակցական դաշտի ձևավորումը: Երկրորդը պատերազմն էր և դրա ազդեցությունը պետական կառույցների զարգացման վրա: Երրորդ խնդիրը սեփականաշնորհումն էր:

Կուսակցությունների ձևավորման հարցում կարևոր նշանակություն ուներ 1990թ. Հայ Յեղափխական Դաշնակցության վերադարձը Սփյուռքից: Այդ շրջանում Դաշնակցության ակտիվությունը ցածր էր. կուսակցությունը հայտարարել էր, որ գործելու է հիմնականում Լեռնային Ղարաբաղում և մասնակցելու է զինված դիմադրությանը: Ղարաբաղյան շարժման մասնակից արցախցիների զգալի մասը ներգրավվեց Դաշնակցության շարքերում: 1991թ., երբ Ադրբեջանը գործողություններ սկսեց հայկական գյուղերի դեմ, Հայաստանի իշխանությունը լավ հարաբերություններ ուներ ՀՅԴ հետ, որի ներկայացուցիչները հրավիրվել էին նախագահին կից գործող համակարգող խորհրդին անդամակցելու: Այդ հարաբերությունները պահպանվեցին մինչև 1991 թ. վերջ:

Դաշնակցությունը հաղթեց Արցախի ընտրություններում, Արթուր Մկրտչյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, և միջկուսակցական հարաբերությունները լարվեցին: ՀՀՇ ներկայացուցիչները Արցախում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նախաձեռնեցին կառավարությանը կից և Գերագույն խորհրդի վերահսկողությունից դուրս գտնվող Պաշտպանության կոմիտեի ձևավորումը: Սակայն իրավիճակն աստիճանաբար սկսեց լարվել, ինչին նպաստեց Արթուր Մկրտչյանի մահը: Հաջորդ ամռանը մարտական գործողությունների ժամանակ ստեղծված քաոսային իրավիճակում իշխանության եկան Հայաստանի ներկայացուցիչները:

1992թ. սկսվեց սեփականաշնորհումը: Այն հատուկ կտրոն-վաուչերների միջոցով մասամբ կառավարվում էր պետության կողմից, սակայն, գործընթացը դժվար կառավարելի էր և հետագայում բարդ հետևանքների բերեց:

Պատերազմի ավարտից հետո Հայաստանի իշխանությունները պատրաստվում էին ընտրություններին: Այս գործընթացում կարևոր դեր խաղաց «Երկրապահ» միավորումը, որն օգտագործվեց ընտրություններում ձայներ ապահովելու համար: Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանն այդ պահին պատրաստ չէր դրանց: Հետընտրական զարգացումներում ուժի կիրառումը, փաստորեն, նպաստեց ռազմական օլիգարխիայի ձևավորմանը, ինչի հետևանքով հետագայում Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց վարչապետ, և կայացավ Հայաստանի առաջին ավտորիտար իշխանական համակարգը:

Վազգեն Սարգսյանն ու իր կողմնակիցներն համախմբվեցին Հանրապետական կուսակցության շուրջ և որպես նախագահի թեկնածու առաջ քաշեցին Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքականություն վերադարձավ նաև Կարեն Դեմիրճյանը:

Դիտեք նաև՝

Search