Play Video

Միջազգային հարաբերություններում Հայաստանի դերը շատ բարդ է: Արդեն իսկ մինչև անկախության ձեռքբերումը՝ Խորհրդային Միության քայքայման տարիներին, Հայաստանը ներգրավվել է Արցախի խնդրի հետ կապված ռազմաքաղաքական գործընթացների մեջ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը մտավ միջազգային հարաբերությունների ոլորտ՝ երկու հարևան երկների հետ բարդ հարաբերությունների պայմաններում ճանաչվելով որպես սուբյեկտ: Արցախը՝ որպես ստատուս-քվո, մտավ միջազգային հարաբերությունների մեջ:

«Ստատուս-քվո» հասկացությունը հաճախ մեկնաբանվում է որպես տարածքային խնդիր կամ վեճ, սակայն այն կազմված է բազմաթիվ բաղադրիչներից և ձևավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո: Այն, ըստ էության, մի իրադրություն է, որի շուրջ գոյություն չունի համաձայնություն թե՛ հանրության մեջ, թե՛ միջազգային մակարդակում, թե՛ կոնֆլիկտի կողմերի միջև:

Արցախի կարգավիճակի շուրջ կա անհամաձայնություն, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մինչ այդ այն, դե յուրե, համարվում է Ադրբեջանի տարածք, բայց դե ֆակտո այդպիսին չի համարվում բազմաթիվ գործիչների և սուբյեկտների կողմից: Խնդիրը լուծելու համար է ստեղծված Մինսկի խումբը, բայց գործնականում ստատուս-քվոն այն միայն պահպանում է ստատուս-քվոն: Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պրոբլեմի բաղկացուցիչ մի մաս է, որը սակայն ունի կարևոր մի յուրահատկություն: Եթե Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի Դաշնությունը՝ առայսօր ռազմական ներկայություն ունենալով Հայաստանում, սակայն, Արցախում տեղակայված չէ որևէ պետության զորք: Սա վկայում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի՝ Արցախի գարանտ լինելու հանգամանքը:


ԽՍՀՄ քայքայումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների մեջ Հայաստանը ստանձնել է զսպող օղակի դերը՝ ապահովելով կայունություն: Միջազգային հանրությունը Հայաստանին չի ուղղում հարցեր, թե ինչու է հայկական զորքն Արցախում, կամ ռուսական զորքը Հայաստանում: Այս դերն ընդունելի է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար: Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները մեծ խնդիր են դարձել, քանի որ նախկինում ՆԱՏՕ-ի ավանգարդի դեր տարած Թուրքիան այսօր ունի հզորագույն բանակ և փորձում է նեոօսմանյան կուրս տարածաշրջանում: Թուրքիայի՝ սեփական ցանկությամբ աշխարհ ձևավորելու հակումն անընդունելի է Արևմուտքի համար: Հայաստանի դերակատարությունն այս գործընթացում շատ կարևոր է:


Հայաստանի համար ներկա իրավիճակից ելնելու լուծումներ առայժմ չկան. հաճախ հնչում են կարծիքներ Արցախի անկախությունը ճանաչելուն կողմ և դեմ: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն ընդունում են Հայաստանի ռազմական կարգավիճակն ու միասնական շտաբը, սակայն նրանց ներկայությունը բացառված է Արցախի տարածքում: Ուժերի հավասարակշռությունը և կարծրացած ստատուս-քվոն թույլ չեն տա այլ պետության ներկայություն Արցախում, անգամ եթե Արցախի իշխանությունները թույլատրեն նման բան:

Դիտեք նաև՝

Search