Play Video

Հայաստանի Հանրապետությունը մինչև պաշտոնապես ստեղծվելն ունեցել է պատմությունից եկած խնդիրների մեծ բեռ՝ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ և արդեն գոյություն ունեցող Ղարաբաղյան խնդիր:
Ի՞նչ էական խնդիրներ ենք մենք ունեցել այն ժամանակ և ի՞նչ քննարկումներ էին տեղի ունենում դրանց հետ կապված: Այս դեպքում նույնպես խնդիրը ժողովրդի գիտակցության մեջ էր: Մի շատ էական հանգամանք էր այն, որ մարդիկ որդեգրել էին մի մոտեցում, որը կարելի է բնութագրել որպես իրավունքներից հրաժարվելու ստրատեգիա: Այսինքն, մարդիկ կարծում էին, որ մինիմալ իրավունքներ հստակեցնելու և պաշտպանելու դեպքում իրենք պաշտպանված կլինեն. նրանք սարսափում էին ինքնորոշումից:
Մեր գերխնդիրներից մեկն անվտանգությունն է, որը կապված է Թուրքիայի հետ: Պետք է մի կողմ դնել մյուս հարցերը՝ Ցեղասպանությունը, սփյուռքի հետ կապված խնդիրները, իսկ Ղարաբաղի խնդրով գնալ մաքսիմալ համաձայնության:
Հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է արտերկրում, և փորձը ցույց է տալիս, որ որոշակի խնդիրներ առանձնացնելու և լուծելու փորձերն անդրադառնում են բոլորի, անգամ այն մարդկանց վրա, որոնք ցանկություն անգամ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու իշխանությունների հետ որևէ բան քննարկելու: Այսպես, օրինակ, Ադրբեջանի հայության մեծ մասն ընդհանրապես չէր առընչվում Ղարաբաղյան խնդրի հետ, նույնիսկ չէր լսել դրա մասին կամ լսելու ցանկություն չուներ: Միևնույն է, խնդրի հետևանքներն անմիջապես անդրադարձան նրանց վրա, և նրանք նույնպես տուժեցին հակամարտությունից:


Շատերին հետաքրքրում է, թե ինչպես եղավ, որ Հայաստանի քաղաքական համակարգը 1996-1998թթ. փլուզվեց, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն եկան այստեղ: Արդեն խոսվել է այն մասին, թե ինչպես էր Հայաստանի ղեկավարությունն ուզում ուժեղացնել իր ազդեցությունն Արցախում պատերազմի ժամանակ: Նույնն էլ սփյուռքում էր. երբ չի ստացվում փրկվել այդ ազդեցությունից, հզորացնում ես քո ազդեցությունը՝ այդ կերպ ճնշումից ազատվելու համար:


Այս բարդ իրավիճակում պետք է հստակեցվի մեր երկրի պետական ստրատեգիան: Ինչպե՞ս հարաբերություններ ստեղծել: Բանն այն է, որ հարաբերությունները ստեղծվում են իրավունքով, և սա նույնպես արհամարհվում է մեր գիտակցության մեջ: Ինչպե՞ս պետք է իրավական կարգավորումներ ստեղծվեն Հայաստանի Հանրապեության ու մյուս հայերի միջև:
Եթե փորձենք հասկանալ՝ ինչպես նորմալ պայմաններ ապահովել Հայաստանի Հանրապետության զարգացման համար, պետք է հստակեցնենք ՀՀ իրավաքաղաքական դերը: Արդեն խոսվել է այդ դերի մասին միջազգային հարաբերություններում, բայց խնդիրն այն է՝ արդյոք կարող ենք ներազգային դաշտում իրավական մոտեցում ցուցաբերել, որ երբևէ նման դեստրուկտիվ պրոցեսներ այլևս չլինեն: Փոխվում է սփյուռքը. ինտերնետի հասանելիությունը նոր խնդիրներ է ստեղծել. բազմաթիվ մարդիկ մասնակցում են Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ թե՛ կառուցողական, թե՛ դեստրուկտիվ քննարկումների, որոնք ազդում են Հայաստանի քաղաքացիների գիտակցության վրա:


Ի՞նչ է նշանակում սփյուռք: Այսօր բազմաթիվ կազմակերպություններ զբաղվում են այդ հարցով: Բացի պատմական բեռից, սփյուռքը մարդիկ են՝ տարբեր երկրներում ապրող, տարբեր խմբերի միավորվող, համայնքներ ձևավորող, ինչպես Փարիզում կամ Գլենդելում, կամ որպես «կայսրության քաղաքացիներ», ինչպես Ռուսաստանում, կամ համակեցության այս ձևերից և հայրենակիցներից խուսափող հայեր:

Ի՞նչ է նշանակում «Սփյուռքի հետ հարաբերություններ»: Առայսօր չկա հստակ ձևակերպում. որոշներն ասում են, որ Հայաստանի համար սփյուռքը «կով է, որին պետք է կթել», մյուսներն ասում են, որ. «Հայաստանը պիտի տեր կանգնի սփյուռքի մարդկանց»: Սակայն, գոյություն որևէ հստակ մոտեցում և իրավական մոտեցում: Մարդկանց միջև հարաբերություններն, ի վերջո, ընթանում են իրավական լեզվով, սակայն, Հայաստանում գոյություն չունի քաղաքացիների միջև իրավական շփման մշակույթ: Դրա փոխարեն հարաբերություններն բերված են անձնական մակարդակի, ինչն անընդհատ բերում է անկանխատեսելի հետևանքների:


Ինչպե՞ս կարգավորել իրավական հարաբերությունները: Առաջին հերթին, Հայաստանի Հանրապետությունը պիտի հստակեցնի սեփական իրավունքներն ու պարտականությունները հայության հանդեպ: Սակայն, հարց է, թե ինչպես պիտի այդ ռազմավարությունը իրականացվի սփյուռքի տարածքում, որը միատարր չէ և բազմակարծիք է. ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունը և ո՞ւմն է այն: Այս հարցերը պիտի պարզաբանվեն և անգամ ամրագրվեն Սահմանադրության մեջ` որպես ազգային շահ:
Հաճախ կարելի է կարծքիքներ հանդիպել, որ, օրինակ, բոլոր հայերը պիտի վերադառնան Հայաստան, կամ, օրինակ, պետք է ամեն գնով վերադարձնել ինտելեկտուալ ներուժը, սակայն, ցանկացած պարագայում, այդ գործընթացները պիտի իրավական բնույթ կրեն: Վերադարձող անհատը, խումը, կազմակերպությունը կամ կուսակցությունը պիտի պայմանագիր կնքի Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սեփական ծրագրերն իրականացնելու համար:

Դիտեք նաև՝

Search