Play Video

1988թ. Ղարաբաղյան շարժումը սկիզբ դրեց ժամանակակից Հայաստանի պետականության կառուցմանը: Ղարաբաղի խնդիրը բարձրաձայնվում էր թե՛ 1920-ականներին, թե՛ 1960-ականներին, սակայն միայն 1980-ականներին՝ ՎԵրակառուցման տարիներին, խորհրդային կառավարությունն ընդունեց, որ նախկինում որոշակի անարդարություն է տեղի ունեցել: Դժվար էր գտնել պայքարի միջոցներ և 1987թ. որոշում կայացվեց սահմանադրական պայքար մղել Վերակառուցման քաղաքականության դրոշի տակ՝ ստորագրահավաքներ, արձանագրություններ և այլն: Դրան զուգահեռ ադրբեջանական իշխանություններն Արցախում փորձում էին ամեն կերպ ճնշել այս գործողությունները:

1988թ. փետրվարի սկզբից սկսեցին արցախյան ժողովրդի ճնշումները, և Արցախում տեղի ունեցավ վիճակի ապակայունացում՝ բազմահազար ցույցերով: Զուգահեռաբար Հայաստանում աշխատում էր Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ մի խումբ, որն ակտիվ գործունեություն էր ծավալում՝ կապեր հաստատելով և նյութեր պատրաստելով, որպեսզի խնդիրը հասցվի կենտրոնական իշխանություններին: Փետրվարի 20-ին մարզխորհուրդի նիստում ժողովրդի պահանջը ձևակերպվեց և պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին: Այդ որոշումից հետո հսկայական ցույցեր սկսվեցին նաև Երևանում:

Առաջին իսկ ցույցերում ձևավորվեց նոր խնդիր՝ անկախության ձեռքբերում, իշխանության փոփոխություն, թեև այս հարցերի լուծումը հետաձգվում էր: Սակայն, իրավիճակը կտրուկ փոխվեց Սումգայիթի ջարդերից հետո:

Դիտեք նաև՝

Search