Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2019 թվականներին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները․ արդյո՞ք հեշտ էր նման որոշում կայացնելը;
  • Ակնկալիքները և իրականությունը․ երկարաժամկետ մտածողություն և քաղաքականություն՝ բոլոր փոխհարաբերություններում;
  • Արդյո՞ք երիտասարդական քաղաքականությունը կոնսենսուսային ոլորտ է․ ի՞նչ ազդեցություն ունեցան Կառավարության կառուցվածքային փոփոխությունները;
  • Ո՞րն է պետական քաղաքականությունը երիտասարդության հարցերում;
  • Ինչո՞վ է զբաղվում երիտասարդության հարցերի փոխնախարարը;
  • Մարզային երիտասարդության խնդիրները․ ժամանց, սոցիալիզացիա, ինքնարտահայտում;
  • Արդյո՞ք երիտասարդները գիտեն իրականացվող ծրագրերի մասին, և արդյո՞ք կան մասնակցության խոչընդոտներ, հոգեբանական պատնեշներ;
  • Ինչպե՞ս տեղի ունեցավ պաշտոնաթողությունը;
  • Խորհուրդներ ապագա պաշտոնյաներին։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search