Play Video

Հեղափոխությանը նախորդած նույնիսկ չհաջողված շարժումները կատարեցին իրենց դերը. աստիճանաբար պարզ դարձան համակարգի թույլ տեղերը, և ամեն բողոքի շարժում նոր մարդկանց էր ներգրավում:
Երիտասարդ ակտիվիստները, որոնք հեղափոխության ժամանակ մեծ դեր խաղացին, առաջին անգամ քաղաքական բողոքի գործընթացի մեջ մտան հենց «Էլեկտրիկ երևան»-ի ժամանակ:
***
Ըստ էության, քաղաքացիականն ու քաղաքականը չեն տարբերվում իրարից. քաղաքականության տերը քաղաքացին է, և ժամանակին քաղաքացիական նախաձեռնությունները փորձում էին պիտակավորել, ժխտել: Հիմնական նախաձեռնությունները գալիս էին երիտասարդներից: Հասարակության և պետության միջև գոյացած մեծ ճեղքվածքը մոտեցնելու, երկխոսություն ապահովելու հնարավորություն է ստեղծվել: Պետությունը ևս հնարավորություն ունի օգտվել հասարակության մեջ առկա մեծ պոտենցիալից:
Ցանկացած հեղափոխություն համակարգային փոփոխություններ է ենթադրում, և վերջապես հնարավոր է դարձել ՀՀ-ում սահմանադրական կարգ ապահովել:
***
Այժմ քաղաքացիները հաջորդ ընտրությունների ժամանակ մի այլ ուժի քվեարկելու և խորհրդարանի վրա ազդելու հնարավորություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ հեղափոխության արդյունքում Հայաստանում փոխվեց նաև իշխանության բնույթը. մենք ունեինք իշխանություն, որը բռնի ճանապարհով զավթել էր իր դիրքը և, ըստ էության, սա ոչ թե քաղաքական ուժ էր, այլ բիզնես կազմակերպություն կամ մաֆիա:
***
Նոր խորհրդարանում անհրաժեշտ կլինի հանդես գալ նախաձեռնությամբ, որի շնորհիվ փոքրամասնության պատգամավորը ևս հնարավորություն կունենա իր դիրքորոշումը ներկայացնելու՝ ավելի մասնագիտական վերլուծության հիման վրա:

Դիտեք նաև՝

Search