Play Video

Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանի տնտեսության մասին ինֆորմացիան վերլուծելու և հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր ցուցանիշներ: Հայաստանի ՀՆԱ-ը 2008 թվականին եղել է 11,66 մլրդ դոլար, 2016-ին կազմել է 10,5 մլրդ դոլար, միևնույն ժամանակ Հայաստանի արտաքին պարտքը 2008-ին եղել է 1,5 մլրդ դոլար, 2017 թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել է 6,3 մլրդ դոլարի: Պետական բյուջեն 2008-ին եղել է մոտ 822 մլրդ դրամ, 2016-ին հասել է 1,37 տրիլիոն դրամի: Միևնույն ժամանակ օրինակ ոստիկանության բյուջեն 2008-ին եղել է մոտ 31 մլրդ դրամ, իսկ 2016-ին հասել է մոտ 64 մլրդ դրամի: Կրթության բյուջեն 2008-ին եղել է 102 մլրդ դրամ, 2016-ին՝ 122:

Հաճախ չնչին տնտեսական իրադարձությունները Սարգսյանն իր գործունեությամբ փորձում է ներկայացնել որպես տնտեսական զարգացման կարևոր իրադարձություն: Օրինակ 2017-ին Սարգսյանը երկու անգամ այցելել է «Րիբոկ» սպորտային ակումբ: Փետրվարի 2-ի այցի մասին president.am կայքում հաղորդագրություն է տեղադրվել՝ շեշտադրում կատարելով աշխատատեղերի բացման փաստին:

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ 120-300 աշխատատեղ կբացվի: Նախ՝ խնդիրն այն է, որ այս փոքր թվի մեջ 180 աշխատատեղի տատանում կա։ Հետո, այս թվերի մանրամասն վերլուծությունը այլ պատկեր է հաղորդում, քան նշված է հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ 2017-2020 թթ կստեղծվի 120-300 աշխատատեղ, եթե միջինը վերցնենք 200 աշխատատեղ, ապա ստացվում է, որ 4 տարվա մեջ 200 աշխատատեղ կլինի, միջինում մեկ տարում 50 աշխատատեղ, իսկ մեկ ամսում՝ մոտ 4 աշխատատեղ։ Ու այդ ծավալի աշխատատեղ բացող ընկերության ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար Սարգսյանը այցելել է Ռիբոկ մարզասրահ, որը Հայաստանի տնտեսության համար չնչին գործոն է:

Եթե փորձենք այս թվերը տնտեսական կոնտեքստում դնել, ապա հետևյալ պատկերն է ստացվում: Եթե Սարգսյանն իր բոլոր ընթացիկ պարտականությունները թողնի և ամեն օր մասնակցի տարեկան 50 աշխատատեղ ստեղծող բիզնեսների բացմանը, ապա հետևյալ պատկերը կլինի: Եթե ամիսը 22 աշխատանքային օր ունի և բազմապատկենք այն 12 ամսով կլինի 264, իսկ դա էլ բամապատկենք 50 աշխատատեղով, ապա կլինի 13200 աշխատատեղ։

Այսօր Հայաստանի բնակչության մոտ 1 մլն-ը աղքատ է։ Որպեսզի բնակչության այդ խավի համար Սարգսյանը նման տեմպերով աշխատատեղեր ստեղծի անհրաժեշտ է, որ նա 75 տարի ղեկավարի Հայաստանը, ու ամեն օր նման արարողության մասնակցի։
Հաճախ Սարգսյանը մաթեմատիկական սխալներ է ներկայացնում: Օրինակ 2017-ի մայիսին վեցերերոդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի շրջանակներում Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի: Եթե 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ը 2016-2040թթ․ տարեկան 5%-ով աճի, ապա 2040-ին այն կհասնի 33,9 մլրդ դոլարի:

Դիտեք նաև՝

Search