Play Video

ՆԱՏՕ-ն հավաքական անվտանգության և պաշտպանության կազմակերպություն է։ Կարծիք կա, որ այն ստեղծվել է Խորհրդային Միության սպառնալիքին դիմակայելու համար, սակայն դա շատ պարզունակ պատկերացում է։ Իրականում, ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակն էր։ 1949 թվականին ստորագրվեց Հյուսիսատլանտյան պայմանագիրը, որի հիմնադիրներ անդամներնն էին Բենիլյուքսի երկրները, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահագները, Կանադան, Սկանդինավյան երկրները։ 1955 թվականին Թուրքիան և Հունաստանը նույնպես դարձան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։

Հետաքրքիր է նշել Ֆրանսիայի գործոնը այս պատկերում։ Ֆրանսիան ցանկանում էր ունենալ հավասարազոր դիրքեր, ինչպես Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունները, և անհանգստացած էր վերոնշյալ երկրների դոմինանտությամբ։ 1966 թվականին Ֆրանսիան հայտարարեց, որ դուրս է գալիս ՆԱՏՕ-յի ռազմական ստրուկտուռայից, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն հապշտապ որոշում կայացրեց քաղաքացիական և ռազմական կենտրոնակայանները Ֆրանսիայից տեղափոխել Բելգիա։

Ի տարբերություն հարևան Վրաստանի կամ Ուկրաինայի՝ Հայաստանը երբեք չի ունեցել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ, ինչը բացատրվում է երկրի աշխարհաքաղաքական դիրքով։ Այստեղ կարևոր է նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում արմատական փոփոխություններ սկսեցին իրականանալ 2001 թվականից սկսած, երբ Հայաստանի ակտիվությունը անհամեմատ աճեց՝ վերափոխելով ՆԱՏՕ-ի մասին բացասական պատկերացումները հասարակության լայն շերտերի շրջանում։

Դիտեք նաև՝

Search