Play Video

Միգրացիայի մասին զրուցում են Աննա Մինասյանը և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

  • Ի՞նչ է միգրացիան և արդյո՞ք հավասարազոր է արտագաղթին. միգրացիա, էմիգրացիա, իմիգրացիա;
  • Ինչի՞ հիման վրա են ձևավորվում հանրային պատկերացումները. ի՞նչն է խնդրահարույց «Այս տարի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանը անվերադարձ լքել է x քանակի մարդ» վերնագրում;
  • Արդյո՞ք թերի են միգրացիոն շարժը ցույց տվող վիճակագրական տվյալները. սահմանահատումների ցուցիչ և միգրացիայի մնացորդ;
  • Հայաստանից ելքերի ցուցանիշում ի՞նչ տեղ է գրավում դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղությունը, և որքա՞ն մեծ է աշխատանքային միգրանտների թիվը;
  • Ինչու՞ են որոշ մարդիկ Հայաստանից գնում, և ինչու՞ են ոմանք գալիս Հայաստան. վանող և ձգող գործոններ;
  • Ո՞րն է պետության դերը, ինչպե՞ս կարող է ազդել վանող և ձգող գործոնների վրա, և արդյո՞ք հնարավոր է զսպել արտագաղթը;
  • Արդյո՞ք Կառավարությունն ունի միգրացիային վերաբերող ռազմավարություն;
  • Միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը. քաղաքականության չորս հիմնական ուղղությունները` ինտեգրում, հայրենադարձություն, ճգնաժամային իրավիճակներում միգրացիոն ռիսկերի կառավարում, միգրացիոն կարգավորումներ;
  • Ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքականության մշակումը, արդյո՞ք ներառական գործընթաց է, և ի՞նչ կփոխվի ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո;
  • Արդյո՞ք կան արտերկրում գտնվող միգրանտների աջակցության գործիքներ;
  • Ի՞նչ է նախատեսվում անել միգրացիոն վիճակագրության բարելավման ուղղությամբ. թվայնացման կարևորությունը;
  • Մեդիայի հետ հաղորդակցություն. իրազեկման աշխատանքներ և թվերի լուսաբանման հմտությունների զարգացում:

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ րտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Դիտեք նաև՝

Search