Play Video

Ժողովրդագրական քաղաքականության մասին զրուցում են Աննա Մինասյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:

  • Արդյո՞ք մտահոգիչ է ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները;
  • Որո՞նք են ծնելիության ցածր մակարդակի, միգրացիայի բարձր տեմպերի և այլ ժողովրդագրական խնդիրների հիմնական պատճառները;
  • Աննախադեպ երևույթ. 2014 թվականից սկսած ՀՀ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքներում և հատկապես` Երևանում;
  • Ինչպե՞ս հաղթահարել «ծերացող» գյուղերի խնդիրը;
  • Արդյո՞ք ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, հիմնականում` դրամական, արդյունավետ են;
  • Արդյո՞ք թերի են ժողովրդագրության ցուցանիշների և միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալները. անընդհատ հետաձգվող մարդահամար;
  • Ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ժողովրդագրական քաղաքականության մշակման մեջ. նոր ռազմավարության հիմնական նպատակները և ուղղությունները;
  • Արդյո՞ք ռազմավարությունը նախատեսելու է հստակ գործողությունների ծրագիր, որն անընդհատ հղում չի անելու երկրում ստեղծված վիճակին և ռազմավարության իրականացումը չի պայմանավորելու տնտեսական աճի կամ այլ գործոնների հետ;
  • Որքանո՞վ է մասնակցային ռազմավարության քննարկումը, արդյո՞ք ներգրավված են այլ գերատեսչությունները, և գնահատվում են ռիսկերը:

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Դիտեք նաև՝

Search