Play Video

Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և Եվրամիության և հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը։

  • Արդյո՞ք Եվրոպական Միության հետ սահմանափակ ծավալի համագործակցության խնդիրը առանձնահատուկ է միայն Հայաստանին, թե՞ դրա հետ առնչվում են նաև հետխորհրդային մյուս երկրները;
  • Եվրաինտեգրման առաջին փուլերը․ էյֆորիայից մինչև տնային առաջադրանքներ, որոնք հանձնարարված էին խորհրդային փորձով ու աշխարհընկալմամբ մարդկանց;
  • Եվրաինտեգրման գործընթացը սկսեց երկու կյանքով ապրել՝ թղթի վրա և իրականության մեջ. հիասթափության փուլ;
  • Սահմանագիծ՝ 2013 թվական․ Ասոցացման համաձայնագրի չստորագրում և ԵԱՏՄ;
  • Հետպատերազմյան շրջան և հիասթափություն միջազգային արձագանքից․ արդյո՞ք ԵՄ-ն կարող էր Հայաստանին աջակցություն ցուցաբերել;
  • Ի՞նչ կարող է անել Հայաստանն աշխարհաքաղաքական նոր իրավիճակում. իրատեսական հաշվարկների կարիք;
  • Արդյո՞ք պատերազմից հետո Եվրամիությունն ավելի ակտիվ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, և Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ դա կարող է ստեղծել;
  • Եվրամիության դժվարությունները Հարավային Կովկասում. մի փոքրիկ անկյունում` 3 շատ տարբեր երկիր;
  • Արդյո՞ք հնարավոր է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին;
  • Ուկրաինայում իրավիճակը հանգեցրել է Եվրամիության վարքում փոփոխության. նահանջ հանդարտացնող քաղաքականությունից;
  • Աշխարհընկալումների տարբերությունը. պատմության փաստարկը ամենուր չէ, որ ընդունվում է:

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search