Play Video

Անվտանգության և ժողովրդավարության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

  • Ժողովրդավարությու՞ն, թե անվտանգություն․ արդյո՞ք սա կեղծ երկընտրանք է;
  • Ի՞նչ է մարդու անվտանգությունը (human security), արդյո՞ք հնարավոր է ֆիզիկական կամ տնտեսական անվտանգություն ապահովել ոչ ժողովրդավար, կոռումպացված երկրում;
  • Արաբական Միացյալ Էմիրություններ և Սինգապուր․ արդյո՞ք կիրառվում են ժողովրդավարական գործիքներ, և արդյո՞ք այդ երկրների քաղաքացիներն իրենց զգում են ավելի անվտանգ ու պաշտպանված, քան ՀՀ քաղաքացին;
  • Մեր տարածաշրջանում հնարավո՞ր է և՛ արտաքին անվտանգության հարցերը կարգավորել, և՛ հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին;
  • Որո՞նք էին Արցախյան երկրորդ պատերազմում պարտության երկու հիմնական գործոնները, և արդյո՞ք դրանք կապ ունեին 2018 թվականի հեղափոխության ու Հայաստանի ժողովրդավարացման հետ;
  • Վերլուծական հանրության շրջանում տարածված մեթոդաբանական-տրամաբանական սխալ․ եթե երկու իրադարձություն հետևել է մեկը մյուսին, ապա դրանց միջև անպայմանորեն պատճառահետևանքային կապ կա․ ինչպե՞ս է սա օգտագործվում քաղաքական օրակարգն առաջ տանելու համար;
  • Վարդերի հեղափոխությունը Վրաստանում, և արդյո՞ք Ռուսաստանը կոշտ արձագանքեց այդ ժողովրդավարական գործընթացին;
  • Արդյո՞ք Հայաստանի ներկա իշխանություններն ավելի պրոռուսական են, քան նախկինները:

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search