Play Video

Քաղաքական տեսությունների համատեքստում ժամանակակից աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Արման Գրիգորյանը։

  • Ինչպիսի՞ քաղաքագիտական տեսությունների ու մոտեցումների միջոցով է հնարավոր նկարագրել ժամանակակից աշխարհը․ հետարդիությու՞ն, թե՞ ուժերի հարաբերակցության, անվտանգության, տնտեսական շահերի հաշվարկ;
  • Արդյո՞ք ռեալիզմն անախրոնիզմ է․ հնարավո՞ր է Բրեքզիթը, Սիրիայում և մեր տարածաշրջանում իրավիճակը բացատրել ռեալիզմի դիրքերից;
  • Բրեքզիթը և Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ կոնսենսուսի խախտում արևմուտքում․ դժգոհություն տնտեսական ստատուս քվոյից և կապիտալի գերկենտրոնացումից;
  • էսթեբլիշմենթին պատժելու ցանկություն;
  • Կուզնեցի կորը․ գերազատական շուկայական մոդելի խնդիրները;
  • Լիբերալ և ռեալիստական ուսմունքների տարբերությունը տնտեսության կոնտեքստում․ ազատ շուկայի և պետական շահերի նկատմամբ պրոտեկցիոնիզմի հարաբերակցությունը;
  • Ազատ առևտուր, բայց ոչ միանգամից՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Սինգապուր;
  • Արդյո՞ք արևմտյան երկրները նվիրված են ազատական գաղափարախոսությանը, թե՞ իրենց շահերով պայմանավորված ընտրողական մոտեցում են ցուցաբերում;
  • Ընտրողական վիլսոնականություն․ արևմուտքի տարբերվող արձագանքն ուկրաինական ցույցերին և Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած ցույցերին;
  • Աջակցություն ժողովրդավարությանը, եթե դա չի հակասում աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին;
  • Արդյո՞ք ներքին քաղաքական կյանքը կարգավորելու սկզբունքները պետք է պայմանավորված լինեն արտաքին քաղաքական համակրանքով կամ հակակրանքով, աշխարհաքաղաքական միջավայրով։

Այս հաղորդաշարը պատրաստվել է  Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Հաղորդումը նկարահանվել է 2021 թվականի դեկտեմբերին։

Դիտեք նաև՝

Search