Play Video

Ներկայում Ադրբեջանում ավտորիտար վարչակարգ է, այսինքն՝ մեկ խմբի իշխանություն, որտեղ գլխավորը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է և վերջինիս հարող անձիք։ Հախաճ է խոսվում նաև Ադրբեջանում գործող կլանային համակարգի մասին, որը որոշակի փաստական հիմքեր ունի։ Երկրում իրականացվել են նաև մի շարք սահմանադրական փոփոխություններ․ 2009 թվականին Ալիևը ինքն իրեն իրավունք վերագրեց անընդմեջ ընտրվելու՝ հանելով երկու անգամից ավել անընդմեջ վերընտրվելու արգելքը, իսկ 2016 թվականի սահմանադրական փոփոխությունը նախագահի ընտրության հինգ տարի ժամկետը վերափոխեց յոթի։ Հաջորդ կարևոր փոփոխությունը փոխնախագահների ինստիտուտի հիմնումն էր, որի առայժ միակ փոխնախարարը Մեհրիբան Ալիևան է՝ Իլհամ Ալիևի կինը։

Ադրբեջանում չկան հակակշիռների մեխանիզմներ։ Չնայած ֆորմալ առումով կա բաժանում գործադիր, օրենսդիր, դատական մարմինների միջև, երկրի դատավորներին նշանակում է երկրի նախագահը, իսկ օրենսդիր իշխանության բացարձակ մեծամասնությունը կազմում է «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որն իշխող կուսակցությունն է։ 2005 թվականից սկսած ըդդիմադիր կուսակցություններ Ադրբեջանի խորհրդարանում, ըստ էության, չկան։ «Ազգայնականություն» ասելով Ադրբեջանում առաջին հերթին հասկանում են հակահայկական ատելությունը, թշնամանքը և այդ թշնամանքի քարոզը։ Իշխանությունն իր բոլոր լծակներով առաջ է տանում այս քաղաքականությունը և ընդդիմադիր ուժերը, որոնք չեն կիսում նշված գաղափարները, ճնշվում և լռեցվում են իշխանությունների կողմից։

Դիտեք նաև՝

Search