Աբու Բաքրն իր գահակալության տարիներին սկսում է արշավանքներ կազմակերպել Արաբական թերակղզուց դուրս՝ հասնելով Բյուզանդիա: Արաբների գաղթի պատճառները տարբեր են. դրանց թվում նշվում է Խաղաղ օվկիանոսում հրաբուխների ժայթքումն ու մոխրային ամպերի գոյացումը, երաշտը, բնակչության աճը և այլն:
Աբու Բաքրն իր վաղաժամկետ մահվանից առաջ խալիֆի փոխարինող է (էմիր՝ հրամայող) նշանակում Օմարին, որը հզոր անհատականություն էր և նուրբ դիվանագետ: Օմարը համերաշխ հարաբերություններ է հաստատում մարգարեի զինակիցների հետ և արշավում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի դեմ՝ մեծ հաջողությունների հասնելով: Օմարի զորքերը մեծ տպավորություն են գործում բյուզանդացիների վրա. ինքը խալիֆը՝ հասարակ հանդերձանքով, մարտից հետո զորքի արջևում մտնում էր գրավված քաղաքներ՝ ծայրահեղորեն տարբերվելով շքեղ հանդիսություններ նախընտրող բյուզանդական պատրիկներից:
Օմարը չուներ թիքնապահներ, այդիսկ պատճառով սպանվեց մի ստրուկի կողմից: Մահանալուց առաջ նա վեց հոգուց բաղկացած խորհուրդ է նշանակում, որը պիտի իր հետնորդին ընտրեր: Ալին հավակնություններ է հայտնում խալիֆ դառնալու, սակայն ընտրվում է Օսմանը, որն, ի տարբերություն Ալիի, ամբողջությամբ է ընդունում խորհորդի առաջադրած պայմանները:
Օսմանի կառավարման ընթացքում ումմայի ներսում վեճեր և անհնազանդություններ են առաջանում, որոնց հետևանքով նա, ի վերջո, սպանվում է: