Սիմվոլիստիկ մտածողության լավագույն օրինակը մի հիվանդ է, որն իր մոտ մի թափանցիկ կրակայրիչ ունի, որտեղ գազի երկու բաժին կա. ամեն անգամ մի նոր մարդու հետ ծանոթանալիս նա ձեռքի մեջ թափ է տալիս այդ կրակայրիչը և ստուգում գազի մակարդակը աջ կողմից է բարձր, թե ձախից: Եթե աջ կողմից է բարձր, ապա այդ մարդը լավ մարդ է, և հիվանդն անմիջապես սկսում է նրան վստահել, կիսվում է հետն իր խնդիրներով և այլն: Սակայն եթե գազի մակարդակը ձախ կողմից է բարձր, ապա հիվանդը սկսում է մտածել, որ այդ մարդը վատ մարդ է, և այդ մարդու հետ հետագայում որևէ հարաբերություն հիվանդը չի կառուցում: