Play Video

Առողջապահության ոլորտում անվտանգությունը կայանում է բնակչությանը առողջ պահելու մեջ, սակայն, ցավոք, թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում առողջապահության համակարգը հիմնականում զբաղվում է հիվանդաբուժությամբ։ Հայաստանի դեպքում դրա մի շարք օբյեկտիվ պատճառներ կան՝ խորհրդային առողջապահական համակարգի նեղ մասնագիտացումը, կանխարգելման բժշկության պակասը, անկախությունից հետո՝ հիվանդաբուժությամբ զբաղվելու տնտեսական շարժառիթները։

Բնակչությանն ավելի առողջ պահելու համար անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել՝

  • բարելավել առաջնային օղակը՝ բուժաշխատողներ, որոնց հիմնական դերը մարդկանց առողջ պահելն է,
  • բնակչության շրջանում առաջնային օղակի նկատմամբ վստահություն առաջացնել,
  • դադարեցնել հիվանդապահության համակարգի գերօգտագործումը, բարելավել բուժօգնության որակը,
  • ապահովել բժշկական որակյալ կրթություն,
  • կայունացնել առողջապահության ֆինանսավորման մեխանիզմը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացու ֆինանսական բեռը,
  • օպտիմալացնել ենթակառուցվածքները, նվազեցնել Երևանում հիանդանոցների թիվը, մարզերում ստեղծել կենտրոնացված լավ հիվանդանոցներ,
  • օպտիմալացնել մարդկային ներուժը՝ բազմաթիվ մասնագիտացված բուժաշխատողների փոխարեն՝ ավելի շատ մանկաբույժներ,
  • առողջապահական համակարգի կառավարման գործընթացներում ավելի լավ օգտագործել սփյուռքի ներուժը։

Այս ամենի շնորհիվ հնարավոր է ստեղծել ամրապնդված, կայուն, բնակչությանը առողջ պահող առողջապահության համակարգ, որը պատրաստ կլինի ցանկացած մարտահրավերի և արդյունավետորեն կաշխատի թե՛ կոնֆլիկտային և թե խաղաղ պայմաններում։

Դիտեք նաև՝

Search