Play Video
10. Շիզոֆրենիայի ծագումնաբանությունը և առաջացման պատճառները. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Շիզոֆրենիայի առաջացման պատճառների վերաբերյալ չկա միանշանակ պատասխան: Շիզոֆրենիան ախտահարում է մարդկության բնակչության 0,5-1%, սակայն այս թիվը հարաբերական է և վերանայման ընթացքում է:

Շիզոֆրենիայի ախտանշանները հայտնի էին դերևս անտիկ ժամանակներից, սակայն միայն քսաներորդ դարի սկզբում արվեց հիվանդության համալիր նկարագրություն: Վաղ շրջանում շիզոֆրենիան դիտարկվում էր իբրև վաղ թուլամտություն, և միայն բուժման ձևերի զարգացման հետ մեկտեղ պարզ դարձավ, որ հիվանդությունն ունի իր յուրահատուկ ախտանիշը՝ հոգեկան ֆունկցիաների դեզինտեգրացիան:

Շիզոֆրենիայի առաջացումը հնարավոր չէ կանխատեսել, սակայն մարդու մոտ կարող է ունենալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածություն: Շիզոֆրենիան կարող ա առաջանալ ժառանգական հիմքի վրա (երկվորյակներից մեկի հիվանդության դեպքում 50-70% հավանականությամբ հիվանդանում է նաև մյուսը): Բացահայտված են հարյուրավոր գեներ, որ նպաստում են շիզոֆրենիայի առաջացմանը, սակայն դրանցից ոչ մեկը ինքնին դրդապատճառ չէ. գեները պարզապես բարենպաստ միջավայր են ստեղծում հիվանդության առաջացման համար: Նախատրամադրվածության նպաստում է նաև նեյրոտրանսմիտտերների մեջ ընթացող նյութափոխանակությունը: Հիվանդության ընթացքում փոփոխվում է գլխուղեղի բջջային կառուցվածքը, սակայն հիվանդության պատճառ է դա թե հետևանք պարզել չի հաջողվում: Շիզոֆրենիան արտահայտվում է դեռահաս տարիքում (16-25 տարեկան), երբ վերջնականորեն կազմավորվում է գլխուղեղի աշխատանքը:

Դիտեք նաև՝

Search