Play Video

Ազդեցության զառանցանքը կրկնում է մարդու մշակութային և կրթական պատկերացումները: Այսինքն՝ կրոնական երկրներում զառանցանքները կրոնական բնույթ ունեն, գիտության զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, հիվանդները հաճախ պնդում են, որ իրենց համակարգչով են վերահսկում կամ ճառագայթում են տիեզերքից: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ հիվանդների մեծ մասը պնդում է, թե իրենց թուղթ ու գիր են արել: Այսպիսին է մեր մշակութային դաշտը և հիվանդները Հայաստանում հիմնականում նման զառանցանքով են դիմում:

Խանդի զառանցանքը ամենատարածված հետապնդման զառանցանքներից մեկն է: Ինչու՞ ենք խանդի դեպքում խոսում զառանցանքի մասին: Բնականաբար, որովհետև պահպանվում են զառանցանքի չափանիշերը. սա իռացիոնալ դատողություն է, որը հիմնված չէ իրականության օբյեկտիվ մեկնաբանության վրա: Այլ դեպք է, երբ ամուսինն իսկապես իր զուգընկերոջը տեսնում է սիրեկանի հետ, այլ դեպք է, երբ 10-15 րոպե ուշացումը կարող է դառնալ լուրջ կասկածների հիմք և հանգեցնել վտանգավոր գործողությունների:

Ցավոք, խանդի զառանցանքը հաճախ չի ընկալվում որպես խանգարում: Հաճախ մենք հանկարծ հայտնաբերում ենք խանդի զառանցանքով հիվանդների, որոնք 20-30 տարի այդ զառանցանքով ապրել են,բայց այդ զառանցանքը ընկերների և հասարակության կողմից ընկալվել է որպես բնավորության մի գիծ:

Հետաքրքիր է, որ խանդի զառանցանքը հիմնականում այն ժամանակ է զարգանում, երբ մարդիկ չեն կարողանում լիարժեք կատարել իրենց սեռական գործառույթները: Սա հիմնականում երկու դեպքերում է հանդիպում՝ խրոնիկ ալկոհոլիզմի դեպքում և տարեց մարդկանց մոտ, երբ նրանք սեռական ֆունկցիաներն անբավարար են աշխատում և ձևավորվում է խանդի զառանցանք:

Դիտեք նաև՝

Search