Play Video
18. Անձի խանգարումներ (մաս 2). Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Անձի խանգարումների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հակասոցիալ և սահմանային խանգարումները:

Հակասոցիալ խանգարումով մարդիկ հակված են օրինազանցությանը, թեև միշտ չեն դիմում այդպիսի քայլերի: Մարդկանց այս տիպը սիրում է ուշադրություն գրավել, առաջատար լինել, օրինակ ծառայել: Այս դեպքում նրանք խուսափում են հանցավոր քայլերից, բայց օրենքը խախտում են ուրիշներին օգտագործելով, կոնֆլիկտներ հրահրելով և հակադրվելով: Հակասոցիալական խանգարմանը բնորոշ է ինքնավնասումը, որը, սովորաբար, հանրային բնույթ է կրում: Անձի սոցիալական խանգարումով մարդիկ հակված են հոգեակտիվ նյութեր օգտագործելուն:

Գրգռվող խանգարումով հիվանդները գիտակից կյանք են վարում, բայց ինքնատիրապետման բարդություններ են ունենում. կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելու պատճառը դյուրագրգիռությունն է: Անձի տագնապային խանգարումը նման է դասական տագնապին՝ անընդհատ անհանգստությամբ, վատ կանխազգացումներով, հիպոխոնդրիայով: Անանկաստ խանգարումը բերում է կպչուն մտքերի առաջացմանը: Այս խանգարոմով տառապող մարդիկ դժվարությամբ են հարմարվում նոր միջավայրին:

Անձի հիստերոիդ և նարցիսիստիկ խանգարումների արտահայտումները կտրուկ առանձնանում են շրջակա միջավայրից: Հիստերոիդ մարդիկ հակված են ուշադրություն գրավելու, իսկ նարցիսիստիկ հիվանդները ձգտում են գնահատված լինել շրջապատի կողմից:

Դիտեք նաև՝

Search