Հոգեկան խանգարումների 85-90% բուժելի է: Դրանց թվին են պատկանում հասարակության մեջ երբեմն հոգեկան խանգարում չհամարվող դեպրեսիաները, նևրոզները, տագնապային խանգարումները և այլն: Այդ խանգարումները բուժվում են առանց մարդու կյանքի որակի որևէ փոփոխության: Բնածին խանգարումները և ձեռքբերովի խանգարումների մի մասը չեն ենթարկվում բուժման: Սակայն, դեղորայքի կատարելագործման և հիվանդութունների նորանոր հետազոտությունների շնորհիվ որոշ դեպքերում բժշկույթունը կարողանում է ավելի լավ հասկանալ խանգարումները և դրանց բուժման գործում որոշակի հաջողությունների հասնել: Բուժելիությունն ունի տարբեր աստիճաններ: Հիվանդը, երբեմն, կարող է չվերադառնալ իր լիարժեք կյանքին, սակայն բժկի հսկողության տակ կամ որոշակի դեղամիջոցների շնորհիվ կյանքի բավականաչափ բարձր որակ ունենալ՝ ինտեգրվելով հասարակության մեջ:
Բուժման առաջնային մեթոդը դեղորայքն է. հոգեբուժութունը գործ ունի հոգեկան խանգարումների հետ, այդ հիվանդություներն ունեն ունի կենսաբանական հիմքեր, իսկ կենսաբանական հիմքերի վրա կարելի է ազդել կենսաբանական մեթոդներով: Հոգեկան խանգարումները բուժող դեղորայքի առաջնային խումբը փսիխոտիկներն են, որոնք ուղղված են փսիխոտիկ երևույթների՝ ցնորքների, զառանցանքների, մտածողության խանգարումների դեմ: Փսիխոտիկ դեղորայքի դրական և բացասական ազդեցությունների մեջ հատկապես կարևոր է դրա մեծ արդյունավետությունը, իսկ բացասական էֆեկտները առանձնապես ծանր չեն, սակայն ևս հատուկ վերաբերմունք են պահանջում:
Դեղորայքի մյուս տեսակը հակադեպրեսանտներն են: Դեղորայքի այս տեսակը բավականին հեշտ է ընդունվում օրգանիզմի կողմից և շատ արդյունավետ է: Հակադեպրեսանտների երկու խումբ գոյություն ունի՝ հանգստացնող և ակտիվացնող: Հակադեպրեսանտների կողմակի էֆեկտներն են քրտնաարտադրությունը, սրտխառնոցը, մարսողական խանգարումները, որոնք հիմնականում հայտնվում են դեղորայքի օգտագործման առաջին շրջանում:
Տրանկվիլիզատորները (հանգստացնող դեղամիջոցները) ուղղված են տագնապային և նման այլ խանգարումների բուժմանը: Դրանց ազդեցությունը պասիվացնող է, հանգստանող: ՈՒնենալով բավականին լայն ազդեցություն՝ դրանք նախատեսված չեն կոնկրետ ախտանշանների վրա ազդելու համար: Տրանկվլիլիզատորների երկարատև գործածման ընթացքում կարող է կախվածություն առաջանալ, որը դժվարությամբ է բուժվում:
Տրամադրությունը կարգավորող, հակացնցնումային և հարակից (ոչ հոգեմետ, սակայն երբեմն կիրառվող) դեղորայքն օգտագործվում է միայն որոշակի դեպքի անհրաժեշտությունից:
Դեղորայքի հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի հոգեթերապիան, որի նպատակն է զրույցների, շփման միջոցով հիվանդի մոտ պահվածքային և մտավոր մոդելների փոփոխությունն է: Հոգեթերապիան մի շարք խանգարումների դեպքում օժանդակ դեր է կատարում, սակայն, երբեմն կարող է նաև բուժման հիմնական մեթոդ լինել: Հոգեթերապիայի հիմնական ուղղություններից են փսիխոդինամիկ մեթոդները (դասական հոգեվերլուծությունը և այլն), որոնք հիմնվում են մարդու անձի զարգացման ընթացքի վրա, բացահայտում են այս կամ այն խանգարման դրդապատճառներն ու աշխատում են դրանց հետ: Մեթոդների մյուս խումբը կոգնիտիվ-վարքային մոտեցումներն են, որոնք կարևորում են հիվանդի պահվածքային մոդելները ներկայում: Երրորդ ուղղությունը հոգեկրթությունն է, որի ընթացքում հիվանդին տեղեկացնում են, թե ինչ է նրա հետ կատարվում: Հիվանդի իրազեկումը կարող է դրական դեր խաղալ բուժման ընթացքում. նա դառնում է բժշկի «օգնականը»՝ միահամուռ ուժերով պայքարելով հիվանդության դեմ: