Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։
Հաղորդաշարի շրջանակում այսօր ծրագրային զրույց կունենանք առողջապահական իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանի հետ և կքննարկենք առողջապահության ոլորտում քաղաքական ուժերի մոտեցումները:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ
- Ինչո՞վ է պայմանավորված Կովիդի դեմ պայքարին այսքան սահմանափակ անդրադարձը
նախընտրական ծրագրերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ համավարակը հաղթահարված է, և այլևս
անելիք այս առումով չկա: - Հատկանշական է, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չի խոսում հանրության շրջանում Կովիդի դեմ
պատվաստումների խթանման մասին: Ի՞նչ է սա ըստ Ձեզ նշանակում: - Առողջապահության հասանելիության բարձրացման տեսանկյունից ամենատարածված մոտեցումն
այն է, որ Հայաստանում պետք է ի վերջո ներդրվի պարտադիր առողջապահական
ապահովագրության համակարգ: Ընդ որում, քաղաքական ուժերն այստեղ օգտագործում են տարբեր
ձևակերպումներ, որոնք միջին ընտրողին, օրինակ՝ ինձ, հասկանալի չեն: Կարո՞ղ եք հնարավորինս
պարզ լեզվով բացատրել ի՞նչ է պարտադիր առողջապահական ապահովագրությունը, դրա ի՞նչ
մեխանիզմներ կան, և Հայաստանում դրանք որքանո՞վ են իրատեսական և իրագործելի: - Ընդհանուր առմամբ, որքանո՞վ են առողջապահության ոլորտի ներկայիս իրական
մարտահրավերները արտացոլված նախընտրական ծրագրերում: Կա՞ն կարևոր խնդիրներ, որոնց
անդրադարձ չի արվում: - Ի՞նչ եք կարծում, նախընտրական ծրագրերի առողջապահության ոլորտին առընչվող դրույթները,
ընդհանուր առմամբ, բավարար կոնկրետություն ու հասցեականություն ունե՞ն: