Play Video
Կրծքագեղձի քաղցկեղի մասին. Հայկ Մանասյան, Գևորգ Ասիլբեկյան, Նունե Մաշուրյան

 Յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար ինքն իրեն շոշափի, ստուգի, հատկապես կրծքագեղձի վերին դրսային քառակուսին, որովհետև այնտեղ ավելի հաճախադեպ են գոյացությունները, և եթե որևէ կոշտություն կամ նմանատիպ գոյացություն շոշափվի, անպայման դիմի բժշկի:

Ամերիկյան ռադիոլոգների ասոցացիան սահմանել է բայրադս(BI-RADS) կատեգորիա, որը միջազգային գնահատման կարգ է՝ ընդունելի ամբողջ աշխարհում: Այն հապավում է՝ breast imaging reporting and data system, որ նշանակում է կրծքագեղձի պատկերի եզրակացության արձանագրման համակարգ: Այս համակարգը բաղկացած է 6 մասից: Բայրադս կատեգորիայի շնորհիվ որոշվում է հայտնաբերված հիվանդության բուժման հետագա տակտիկան:

Դիտեք նաև՝

Search