Play Video

Չարորակ ուռուցքային հիվանդությունը պահանջում է կոմպլեքս բուժում, իսկ դա նշանակում է և՛ վիրահատական բուժում, և՛ ճառագայթային, և քիմիոթերապևտիկ, այսինքն՝ դեղորայքային բուժում: Հասարակությունը շատ բացասաբար է վերաբերում քիմիոթերապիային, բայց դա ուղղակի դեղորայքային բուժում է, պարզապես օնկոլոգիական՝ չարորակ ուռուցքի բուժումը կոչվում է քիմիոթերապիա: Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ եթե հիվանդին նշանակվում է քիմիոթերապիա, ուրեմն նա գտնվում է ամենաանհուսալի, չբուժվող, դատապարտվող վիճակում, ինչը բնավ այդպես չէ: Որոշակի տոկոսի դեպքում քիմիոթերապիա նշանակվում է լրացուցիչ այլ մեոդների հետ համատեղ, որպեսզի առողջացման հավանականությունը բարձրացնենք: Իսկ հասարակությունը առողջացող հիվանդներին շատ քիչ է ճանաչում, որովհետև շատ հիվանդներ, ովքեր անցել են այդ ուղով և առողջացել, բուժվել, ցանկանում են թաքցնել այդ փաստը՝ լռելով այդ մասին, և, բնականաբար, հասարակությունը, ի տարբերություն բժիշկների, բուժված հիվանդին չի ճանաչում, մինչդեռ բացասական ելքերի մասին տեղեկանում են բոլորը, և այստեղից էլ առաջանում է նեգատիվ վերաբերմունքը քիմիոթերապիայի նկատմամբ:

Դիտեք նաև՝

Search