Play Video
Լաբորատոր-ախտորոշիչ քննարկում. Հայկ Մանասյան, Աննա Հովհաննիսյան, Արաքսյա Գրիգորյան

Լաբորատոր բժիշկը չի կարող ախտորոշում կատարել, ախտորոշումը պետք է կատարվի միայն կլինիցիստի կողմից: Լաբորատոր բժիշկը հիմնական թիկունք պահողն է բուժող բժշկի, որովհետև բժիշկը չի տեսնում օրգանիզմի ներսը, և ներսը տեսնելու համար բժշկի աչքերը լաբորատորիան է ու լաբորատոր բժիշկը:

Հայաստանում կա հետազոտություն, որ չի կարող կատարվել կես ժամից ոչ շուտ անգամ ցանկացած բարձրակարգ սարքավորման դեպքում, սակայն պատասխանը տրվում է 15 րոպեում: Եվ կա հետազոտություն, որի կատարման համար պահանջվող տևողությունը ընդամենը 40 րոպե է,պատասխանը տրվում է 5 օր հետո…

7 տարի բժշկական համալսարանում սովորելու ընթացքում միայն 5 օր են անցնում լաբորատոր դասընթացներ, որից 5-րդ օրը ցիկլային հարցման օրն է, կարելի է ասել՝ 4,5 օր:

Դիտեք նաև՝

Search