Play Video
Կանանց առողջապահության «Էռոզիաները». Հայկ Մանասյան, Նարինե Ասիլբեկյան, Նաիրա Վարդանյան

Կլինիկական դեպք: Հիվանդը՝ 38 տարեկան, իգական  սեռի, դիմել է բժշկի՝ գանգատվելով ստորին որովայնային ցավերից: Ցավերը բավականին սուր են, տևում են մի քանի օր, հատկանշական է, որ ցավերը ցիկլիկ են, տեղի են ունենում հատկապես մենստրուացիայի նախորդող օրերին և մենստրուացիայի օրերին: Մենստրուացիայից հետո ցավերը հանգստանում են մինչև հաջորդ մենստրուացիոն ցիկլ: Արդեն մի քանի տարի շարունակ առկա է խնդիրը: 33 տարեկանում ունեցել է կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերություն, որից հետո աստիճանաբար սկսել են ի հայտ գալ ցավերը…

Արգանդի վզիկի իրական ախտահարումը անզեն աչքով տեսանելի չի, պետք է վերցնել օնկոցիտոլոգիական փափ քսուք (Փափա Նիկալաուսի անունով, որի համար ստացել է նոբելյան մրցանակ, որովհետև այն փուլերում, երբ դեռ ոչինչ հնարավոր չէ աչքով տեսնել, հայտնաբերում ես չարորակ բջիջներ), մանրադիտակի տակ հետազոտել և նոր միայն եզրակացություն անել և բուժական միջոցներ ձեռնարկել միայն խնդրի առկայության դեպքում: Ընդ որում սեռական կյանքով ապրող կանայք պետք է  հետազոտվեն երեք տարին մեկ անգամ, եթե պապ քսուքը նորմալ է: Այս ռեժիմը պետք է շարունակել մինչև 65 տարեկան, որովհետև, եթե մինչև այդ տարիքը դու չես ունեցել տափակ բջջային քաղկեղ,  հավանականությունը այնքան է նվազում, որ իրենց նույնիսկ չեն հետազոտում: 

Հայաստանի Հանրապետությունում գործում է ազգային ծրագիրը, համաձայն որի՝ յուրաքանչյուր կին կարող է ներկայանալ իր տեղամասային կլինիկան և անվճար անցնել այդ հետազոտությունը, այլ կլինիկաների դիմելու դեպքում փափ քսուկի հետազոտությունը բավականին մատչելի է՝ 5-6000 դրամ: 

Դիտեք նաև՝

Search