Play Video
15. Մեծ տարիքի հոգեկան խանգարումներ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Ծերունական (65+) և նախածերունական (55-65) տարիքում մարդու օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնց հետևանքով հոգեկան ոլորտն ավելի անկայուն են դառնում՝ սկսում են սրվել բնավորության գծերը: Դրան նպաստում է նաև հասարակական որոշակի մեկուսացումը՝ կապված տարիքային աշխատունակության և այլ երևույթների հետ:

Նախածերունական (կլիմակտերիկ) դեպրեսիան մեծ տարածում ունի Հայաստանում: Դեպրեսիայի այս տեսակը բավականին վտանգավոր է խրոնիկ բնույթ ձեռք բերելու և հիվանդի մոտ ինքնասպանության հակվածության առաջացման պատճառով: Նախածերունական ինվոլուցիոն պարանոյիդի առաջացման պարագայում մարդու մոտ նկատվում են կենցաղային մակարդակում արտահայտվող հետապնդման և վնասի մտքեր: Դրանք կարող են կապված լինել սկսվող թուլամտության կամ սեռական դիսֆունկցիայի հետ: Վաղ թուլամտությունը (անոթային թուլամտությունը) հիշողության կորուստ է առաջացնում՝ ֆիքսացիոն ամնեզիա, երկարաժամկետ ամնեզիա, իրերի անունների ու գործառույթների մոռացություն(լակունար թուլամտություն): Նախածերունական թուլամտությանը նպաստում են շարժունության պակասը, անառողջ սնունդը, ինտելեկտուալ ծանրաբեռնվածության պակասը և այլն:

Ծերունական տարիքին առաջին հերթին բնորոշ է թուլամտությունը (դեմենցիան): Ի համեմատ անոթային թուլամտության շատ ավելի ծանր և չարորակ է Ալցհեյմերի հիվանդությունը, որն ընդամենը մի քանի տարվա ընթացքում բերում է անձի լուրջ խանգարման: Ալցհեյմերի ախտորոշումն ավելի բարդ է: Թուլամտության առանցքային ախտանիշն է հիշողության կորուստը, որն աստիճանաբար հասնում է լիարժեք ամնեզիայի: Խանգարվում է նաև պրակտիկ գործունեությունը: Զարգանում են պսիխոտիկ բնույթ ունեցող խանգարումներ՝ ցնորքներ, հետապնդող մտքեր և այլն: Ծերունական տարիքին բնորոշ են նաև սոմատիկ խնդիրներից ծագող հոգեկան սիմպտոմատիկան:

Դիտեք նաև՝

Search