Խոսելով բիոէթիկական խնդիրների մասին՝ գիտնականներն ու այս գիտությունը զարգացնողները նախապատվությունը տալիս են ուտիլիտարիստական (օգտապաշտական) լուծումներին, երբ կոնկրետ վիճակներում, օր.՝ պետք է էվթանազիա իրականացնել, թե՝ ոչ. ինչքան էլ տարբեր են օրենքը, իրավագիտությունը, էթիկան, բժշկությունը, եկեղեցին, շատ հազվադեպ է պատահում կամ գրեթե չի պատահում, որ այս բոլոր գիըակարգերը միանման լուծում առաջարկեն խնդրեն, ուստի փոխզիջումային լուծում է առաջադրվում, թե հետևյալ ընթացակարգին հետևելիս ավելի շատ օգո՞ւտ, թե՞ վնաս կստանանք, ուստի բիոէթիկական խնդիրներում ուտիլիտարիստական լուծումները գերիշխող են՝ «մեծ քանակությամբ օգուտ մեծ թվով մարդկանց» մոդելով…