Կլոնավորումը գենետիկորեն բացարձակ միակերպ օրգանիզմների կամ բջիջների կամ գեների ստացումն է:
Կլոնավորման տարբեր տեսակներ կան.
ա) Գեների կլոնավորում, երբ կոնկրետ գենը, որ պետք է զարգացնել, փոխադրում են վեկտորների վրա, այնուհետև լաբորատոր պայմաններում սկսում են պատճենահանել այնքան անգամ, ինչքան որ իրենց հարկավոր է:
բ) Թերապևտիկ կլոնավորում: Սա կոնկրետ օրգանի կամ հյուսվածքի Կլոնավորումն է: Օր.՝ այրվածք ստացած մարդու մաշկից կարող են կլոնավորել և փոխպատվաստել: Սա օրգանների փոխպատվաստման այլընտրանքն է, երբ ոչ թե պետք է սպասել դոնորի մահվանը, այլ օրգանիզմի ցողունային բջիջներից ստանում են կոնկրետ օրգան կամ հյուսվածք և ապա փոխպատվաստում:
գ) Վերարտադրողական կլոնավորում: Սա ամենախնդրահարույցն է և մի շարք վեճերի ու վիճաբանությունների առիթ է դարձել: Այս դեպքում կլոնավորում են ամբողջական օրգանիզմ: Իհարկե, բուսական մակարդակում սա գործում է վաղուցվանից, երբ, օրինակ, տերևն են պոկում կամ ցողունը, այնուհետև վեգետատիվ ճանապարհով բազմացնում են: Սա ևս համարվում է կլոնավորման տարատեսակ: Խոսքը կաթնասունների կլոնավորման մասին է, Դոլի գառնուկի օրինակով պարզվեց, որ նրանք շատ ցածր իմունային համակարգ են ունենում…
Գրականության ցանկ
1.Դավթյան Ս., Բիոէթիկա, Երևան, 2009, 208 էջ
2. Կենսաէթիկայի հիմնահարցեր, կազմ. Հ. սրկ. Սարգսյան, Վ. սրկ. Ասլանյան, Ս. էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2013
3. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 4. (Convention for the Protection of Human Rights and Dignity of the Human Being with regard to the Application of Biology and Medicine: Convention on Human Rights and Biomedicine, 4 April 1997// http://www.coe.int/t/dg3/healthbioethic/cdbi/default_en.asp
5. Stanford encyclopedia of Philosophy//Cloning//http://stanford.library.usyd.edu.au/archives/spr2010/entries/cloning/
6. Human Cloning and Human Dignity//An Ethical Inquiry. New York, Public Affairs, 2002.