Play Video

Բժշկության մեջ, հատկապես՝ վերջերս, ավելի ակտուալ է դարձել այն հարցը, թե երբ ենք մենք կարող հիվանդին համարել մահացած: Կան մի քանի չափանիշներ, մեկը Հարվարդյան չափանիշն է, ըստ որի՝ երբ ուղեղի մահվան պարագայում արձանագրում են մահ, և երկրորդը, երբ սրտաշնչառական համակարգն է կանգ առնում, այդ պարագային ևս արձանագրվում է մահ: Այս երկու դեպքում էլ, անշուշտ, մահվան արձանագրումը կատարվում է ֆորմալ կերպով, որովհետև երկու դեպքերում էլ արձանագրվել են մի շարք օրինակներ ու փաստեր, երբ երկար ժամանակ  անց սրտաշնչառական համակարգի կանգ առնելուց հետո նորից վերականգնվել են, և եղել են դեպքեր, երբ հետևելով հարվարդյան չափանիշինի՝ արձանագրել են մահ, բայց օրգանիզմը՝ որպես այդպիսին, մահացած չի համարվել…

Թարգմանաբար Էվթանազիա (հուն. ευθανασία) նշանակում է բարի, լավ մահ. հիվանդը հայտնվում է մի վիճակում, երբ բժիշկներն ու հարազատները, որոշ դեպքերում՝ նաև հիվանդը, երբ գիտակից վիճակում է գտնվում, նախընտրում է մահանալ: Կան էվթանազիայի մի քանի տարատեսակներ: Բժշկի տեսանկյունից այն կարող է լինել պասիվ և ակտիվ: Պասիվ, երբ բժիշկներն անջատում են սնուցող սարքավորումները, և հիվանդը հեռանում է կյանքից, և ակտիվ, երբ որոշակի միջամտություն են ունենում՝ արագացնելով մահը: Հիվանդի տեսանկյունից էվթանազիան կարող է լինել կամավոր և ոչ կամավոր: Կամավոր, երբ հիվանդը գիտակից վիճակում է գտնվում կամ նախօրոք ինչ-որ գրություն է թողած լինում, որն անպայման պետք է լինի իրավաբանական հիմքի վրա և դրանում խնդրած է լինում, որ եթե ինքը հայտնվում է վեգետատիվ կամ այնպիսի վիճակում, որը՝ որպես այդպիսին, կյանքը համարել չենք կարող, գոյություն ունենալ է միայն, այդ պարագայում ինքը կնախընտրեր մահանալ: Ոչ կամավոր էվթանազիա, երբ հիվանդն անգիտակից է, ինքնուրույն որոշում կայացնել չի կարող, և հիվանդի սուրոգատ, փոխնակ անձը նրա փոխարեն որոշում է կայացնում:

Հայաստանում էվթանազիան արգելվում է: Կան երկրներ, որոնք դեռևս չուներ էվթանազիան արգելող կամ չարգելող օրենք: Առաջինն էվթանազիան օրինականացվել է Նիդեռլանդներում, երկրորդը Բելգիան էր 2002թ., և այս երկրները պիտակավորվեցին «մահվան տուրիզմ» անունով, որովհետև շատ հաճախ անելանելի վիճակում գտնվող հիվանդները իրենց խնդրանքով տեղափոխվում էին այդ երկրներ՝ էվթանազիայի իրավունք ստանալու համար…

Գրականության ցանկ

  1. BBC website, Ethics guide, Euthanasia and physician assisted suicide, BBC 2014.
  2. Stanford encyclopedia of Philosophy, voluntary euthanasia, Dec. 14, 2014.
  3. Դավթյան Ս., Բիոէթիկա, Երևան, 2009, 208 էջ.
  4. Գրիգորյան Լ., Քրեական պատասխանատվություն Էվթանազիայի համար, Բանբեր ԵՊՀ N1, 2014, էջ 56
  5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք.
  6. Կենսաէթիկայի հիմնահարցեր, կազմ. Հ. սրկ. Սարգսյան, Վ. սրկ. Ասլանյան, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2013.

Դիտեք նաև՝

Search