Play Video
Տաբուները մեդիայում. Գեղամ Վարդանյան, Յուրի Մանվելյան

Յուրի Մանվելյան: Եթե համարենք, որ ինչ-որ մեկի զգացմունքներն են վիրավորել կամ խախտել են ինչ-որ տաբու են, ապա Մուհամեդի ծաղրանկարին համարժեք ծաղրանկարը ո՞րը կլինի Հայաստանում, հայաստանյան մամուլի պայմաններում:
Գեղամ Վարդանյան: Տեղական մեդիաներից որևէ մեկում եթե լինեն ծաղրանկարներ կամ դրան համարժեք ծաղրանկար, անգամ ծաղրանկար էլ չէ, վիդեո, ֆոտո կամ վիզուալ արտադրանք չէ, այլ գրավոր խոսք կամ որևէ հոդված էլ եթե լինի, որը ոչ թե կժխտի, այլ կասկածի տակ կդնի, ուրիշ գիծ կտանի ցեղասպանության հետ կապված, մեծ  հակազդեցություն կառաջանա, և ինքը կվիրավորի միլիոնավոր հայերի զգացմունքները:

Գ.Վ.: Հրանտ Դինքը, իմ կարծիքով, հայաստանում մինչև վերջ հասկացված կերպար չի: Բոլոր նրանք, ովքեր Դինքի ֆոտոները ասոցացնում են ցեղասպանության հետ, առնվազն չեն կարդացել իր գրած գոնե մի գիրք կամ հոդվածները, տեղյակ չեն, որ Դինքն ասել է՝ ես Թուրքիայի քաղաքացի եմ, տեղյակ չեն, որ իր համար շատ կարևոր է եղել Թուրքիա պետության զարգացումն ու ուժեղ պետություն լինելը, միաժամանակ, այդ մարդը Թուրքիայում ցեղասպանության ճանաչման, ցեղասպանություն բառի շրջանառության մեջ դնելու մեր ներդրում ունի: Միգուցե, եթե մինչ Դինքի՝ սիմվոլ դառնալը, շատերը կարդային ու ծանոթ լինեին նրա  մտքերին, գաղափարներին ու հայացքներին՝ կապված ցեղասպանության հետ, շատերի մոտ այլ զգացումներ կառաջանային, անգամ չեմ բացառում, որ եթե Հայաստանի հասարակության մեջ լինեին նույնքան ծայրահեղ խմբավորումներ, որքան իսլամական ծագմամբ ուժերի մեջ են, այսինքն լիներ որևէ տաբու խախտելու կամ կրոնական զգացմունքները վիրավորելու համար այդ մարդու կյանքը խլելու այդ մշակույթը, շատ հնարավոր է` Դինքը սպանվեր հենց այդ կազմակերպության կողմից ցեղասպանության հետ կապված մտքերն արտահայտելու համար: Միակ խնդիրն այն է, որ Դինքը բավականաչափ ուսումնասիրված չի:

Օբյեկտիվ լրագրություն չի կարող լինել, քանի որ լրագրողները սուբյեկտներ են՝ մարդիկ, որոնք մտածում են և ունեն տեսակետ, բայց կարևոր է, թե ինչով է պայմանավորված իր տեսակետը և ինչպես է իր նյութի մեջ ինքը ներկայացնում: Նա կարող է սխալվել, բայց կարևոր է, որ դա լինի լրագրողական սխալ, ոչ թե քաղաքական ուժի թելադրանքով կամ արյան կանչի թելադրանքով եկած սխալ:

Դիտեք նաև՝

Search