Play Video
Բուն զրույց․ Քաղաքականություններ | Աննա Մինասյան | Արա Շիրինյան

Չորրորդ իշխանության մասին զրուցում են Աննա Մինասյանը և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

  • Թվայնացված ու արագ զարգացող աշխարհում «չորրոդ իշխանություն» եզրույթը կարծես այլևս չի օգտագործվում. այս դարաշրջանում ի՞նչ է չորրորդ իշխանությունը, ի՞նչ է մեդիան, և արդյո՞ք կա 5-րդ իշխանություն` սոցիալական ցանցերը;
  • Մամուլ և սոցիալական մեդիա. ի՞նչ է տեղի ունենում, երբ դադարում ես գնել տեղեկատվությունը;
  • Հայաստանում երբևէ մամուլը այսքան ազատ ու անազատ չի եղել. արդյո՞ք «մամուլի ազատությունը» հնացված եզրույթ է;
  • Ինչի՞ց պետք է ազատ լինի մամուլը` պետությու՞ն, կապիտա՞լ, հանրության պահանջա՞րկ. գերհագեցած լրատվական դաշտ;
  • Խոսքի ազատություն. ե՞րբ այն դարձավ բացարձակ արժեք` երբեմն նույնիսկ ավելի կարևոր, քան մարդու արժանապատվությունը կամ կյանքի իրավունքը;
  • Մեդիադաշտ, որը չի ընդունում նոր իրողությունները. Ա1+-ի փակման սինդրոմը և ինչու՞ են հայկական լրատվամիջոցներն ու լրագրողները հիմնականում կենտրոնանում իշխանական անձերի քննադատության վրա;
  • Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատությունը. արդյո՞ք անսահմանափակվածությունը կարող է վնասել, և ինչու՞ լրատվամիջոցները չեն ընդունում սահմանագծելու անհրաժեշտությունը;
  • Ի՞նչ դեր ունեն հասարակությունն ու պետությունը մեդիադաշտի կարգավորման հարցում;
  • Ինչպե՞ս կարող է մեդիան ինքնակարգավորվել, և ինչու՞ դա տեղի չի ունենում. ֆինանսական աղբյուրների և պրոֆեսիոնալիզմի դերը;
  • Արդյո՞ք մեդիագրագիտությունն ու փաստերի ստուգման տեխնիկական գործիքները բավարար են. ինչպե՞ս ձեռք բերել մտածողական հմտություններ;
  • Արդյո՞ք հայաստանցիները վստահում են մամուլին:

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ րտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Դիտեք նաև՝

Search