Play Video

Իրավունքի կարևորության պարզաբանումը սկսվում է հետևյալ պնդմամբ. «Եթե օլիգարխ չես, ապա մարդու իրավունքների կարիքն ունես»: Բոլորս ունենք որոշակի տարրական կարիքներ և այդ կարիքների բավարարման համար պետք է միջոցներ գտնենք: Միևնույն ժամանակ բոլորս ունենք տարբեր նախասիրություններ, տարբեր տաղանդներ, տարբեր հետաքրքրություններ: Մենք ցանկանում ենք որոշումներ կայացնել: Առօրյա կյանքում մենք անդադար ընտրություններ ենք կատարում, որոնք որոշակի ազատության արտացոլանք են. որքան մեծ ազատություն ունենք, այնքան շատ որոշումներ ենք կայացնում ու ընտրություններ կատարում։ 

Իսկ ինչպե՞ս ենք դրան հասնում, որպես անհատներ, որոնք ապրում են համայնքում` խմբերում, ընտանիքներում, ընկերների, դասընկներների շրջանում, ինչպե՞ս ենք մեր կարիքները բավարարելու և մեր ցանկությունները, նպատակները, երազանքները, ընտրություններն իրականացնելու ճանապարհներ գտնում։ Ինքնաբավության հասնելու երկու հիմնական եղանակ կա` իշխանության կիրառում և մարդու իրավունք։ 

Եթե ակնկալում ենք իշխանության միջոցով հասնել ցանկությունների իրականացմանը կամ կարիքների բավարարմանը, ապա պետք է կարողանանք որոշ զոհաբերությունների կամ զիջումների գնալ. իշխանություն ստանալու համար անհրաժեշտ է այնպիսի քայլերի դիմել, որոնք այլապես ընդունելի չէին լինի մեզ համար:

Դրա այլընտրանքը համագործակցային մեխանիզմն է՝ մարդու իրավունքը, ըստ որի՝ յուրաքանչյուրն ունի կյանքի իրավունք, յուրաքանչյուր անհատ ծնվում է ազատ, ինչը նշանակում է, որ նա կարող է ընտրություններ կատարել։ Մարդու իրավունքի միջոցով մենք միասին, մյուսների հետ փոխադարձաբար կարող ենք հասնել մեր ցանկությունների իրականացմանը և կարիքների բավարարմանը։ Սոցիալական փոխադարձությունը հիմնաքարային է մարդկային էվոլյուցիայի համար. մարդիկ միշտ հաջողության են հասել խմբերով:

Դիտեք նաև՝

Search