Play Video

Ազգային անվտանգության ոլորտի համակարգվածության, որոշակի սկզբունքներին և ազգային կարիքներին համապատասխանության համար անհրաժեշտ է մշակել մի շարք հայեցակարգային փաստաթղթեր, որոնց հիմնական օղակներն են`

  • Ազգային անվտանգության տեսլականը,
  • Ազգային անվտանգության քաղաքականությունը,
  • Ազգային անվտանգության ռազմավարությունը,
  • Անվտանգության հաստատությունների բարեփոխումների ազգային ծրագիրը կամ ռազմավարությունը,
  • Ոլորտային ծրագրերը, օրինակ` պաշտպանության, ոստիկանության,
  • Պաշտպանական ոլորտի դեպքում` ռազմական դոկտրինան:

Այս փաստաթղթերն ուղղված են քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Դրանք օրինականացնում են պետության անվտանգային հաստատությունների գործունեությունը թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային հանրության համար, ամրապնդում են անվտանգային ոլորտի հանդեպ վստահությունը:

Թվում է, թե այս փաստաթղթերի զարգացումն ու մշակումը պետական գործառույթ է, սակայն եթե դրանք մշակվեն բացառապես պետության կողմից` առանց հանրության, քաղաքացիական հասարակության հետ քննարկման, արդյունքում կարող են չարտացոլել քաղաքացիների կարիքներն ու շահերը, այլ ծառայել զուտ իշխանությունների, կառավարող էլիտայի անվտանգային կարիքներին: Այս փաստաթղթերը ոչ մի դեպքում չպետք է լինեն զուտ մեկ քաղաքական ուժի կուսակցական ծրագրեր: Դրանք պետք է քննարկվեն տարբեր քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության հետ և լինեն փոխզիջումային լուծումների արդյունք:

Դիտեք նաև՝

Search