Play Video

21-րդ դարում անվտանգային մարտահրավերները բազմավեկտոր և բազմաշերտ են, չեն սահմանափակվում միայն արտաքին գործոններով: Արտաքին և ներքին մարտահրավերների, գլոբալ իմաստով անվտանգության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև իրավական գործոններին:

Դարերի ընթացքում շատ մտածողներ, պետական պաշտոնատար անձինք աշխատել են այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ձևավորել հարատևությանը ձգտող և անվտանգային միջավայր ապահովող պետականություն: Եվ գրեթե բոլորը հանգել են մի պարզ ճշմարտության, որ անվտանգային միջավայր կարելի է ձևավորել բացառապես իրավական բարձր մշակույթ ունեցող հասարակություններում` այդ կերպով նաև ձևավորելով իրավական բարձր մշակույթ կրող պետականություն:

Իրավական մշակույթը կոնկրետ հասարակության, հանրույթի իրավական կյանքի որակական վիճակն է, որն արտահայտվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ հնարավոր կառուցվածքներով: Իրավական մշակույթը պայմանավորվում է երեք հիմնական գործոնով`

  • Իրավագիտակցություն` իրավական հոգեբանություն, գաղափարախոսություն, իրավական գիտելիքներ
  • Իրավական գործունեություն` իրավաստեղծագործություն, իրավակիրառ և իրավապահպան գործընթացներ
  • Օրեսնդրական կամ իրավական ակտերի համակարգի որակ

Դիտեք նաև՝

Search