Play Video

Բողոքի իրավունքը ամրագրված չէ միջազգային իրավական որևէ փաստաթղթով, սակայն, այն ներակա է խոսքի և հավաքների ազատության իրավունքներում: Բողոքի իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել իրավաչափ որոշակի շահերի պաշտպանության նպատակով: Այդ շահերի թվին են պատկանում ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, հեղինակությունը, ինչպես նաև պետության՝ արտակարգ իրավիճակ մտցնելու իրավունքը: Նշված հիմքերով կատարված սահմանափակումները պիտի օրենքով հիմնավորված լինեն:
Պետությունն ունի երեք տիպի պարտավորություններ՝ նեգատիվ, պոզիտիվ և տարածքի հասանելիության ապահովման: Նեգատիվ պարտավորությունը ենթադրում է, որ պետությունը բողոքի իրավունքը չպիտի իրավախախտում ճանաչի կամ սահմանափակի այն: Պոզիտիվ պարտավորվածությունը ենթադրում է, որ պետությունը պիտի պաշտպանի քաղաքացու՝ խաղաղ բողոքելու իրավունքը, հավաքի անվտանգությունը և այլն: Պետությունը պատասխանատու է նաև այն դեպքերի համար, երբ խաղաղ հավաքի անվտանգությունը խախտվում է երրորդ կողմի (օրինակ՝ այլ հավաքի) կողմից: Տարածքների հասանելիության ապահովման պարտավորությունը ենթադրում է բողոքն իրականացնելու տարածքի, բողոքի ֆիզիկական հնարավորության ապահովումը:

Պետության միջամտության ոչ իրավաչափ լինելու դեպքում գործում են այս իրավունքների վերականգման եղանակները՝ համանման հավաքների հետագա թույլտվությունը, գույքային և բարոյական վնասների հատուցումը:

Դիտեք նաև՝

Search